You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հայտարարում է «Բարությունը Հայաստանում» խորագրով լուսանկարչական մրցույթ:
 
Բարությունը մարդկանց համատեղ կյանքի կարևորագույն տարրերից է, առանց որի դժվար է պատկերացնել սոցիալական որևէ նպաստավոր միջավայր: Որտեղ իշխում է բարությունը, այնտեղ բռնությունը պարտված է: Մենք հավատում ենք, որ բարությունը մեծ տեղ ունի Հայաստանում. եկեք այն ցույց տանք:
 
Մրցույթի պայմանները
  • Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար
  • Լուսանկարները, ինչպես բխում է մրցույթի վերնագրից, պետք է արված լինեն Հայաստանում
  • Մասնակիցները  երաշխավորում են, որ լուսանկարը նախկինում տպագրված չի եղել կամ հրապարակված չի եղել օնլայն տիրույթում (կայքեր, սոցիալական մեդիա):
  • Մասնակիցները  երաշխավորում են, որ իրենք են հանդիսանում ներկայացված լուսանկարների հեղինակները: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:
  • Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն առնվազն 1680x1320 չափի և .jpg ձևաչափի: Ընտրված լուսանկարների համար, հնարավոր է, հեղինակներից խնդրենք ներկայացված լուսանկարների առավելագույն որակով նմուշները:
  • Լուսանկարները կարող են ենթարկված լինել միայն նվազագույն մշակման (crop, թեթև լուսային, կոնտրաստային մշակում)
  • Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել manukyan@unfpa.org էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով «Բարությունը Հայաստանում»: Նամակում անհրաժեշտ է նշել․
  1. Հեղինակի անունը, ազգանունը
  2. Տարիքը
  3. Բնակավայրը
  4. Հեռախոսահամարը
  5. Լուսանկարի կատարման վայրը
Ժյուրին
 
Հաղթողներին որոշելու է գնահատող հանձնաժողովը, որի կազմում են հանրահայտ լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Սամվել Սևադան և Սուրեն Մանվելյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ:
 
Գնահատման չափանիշները
 
Ժյուրին լուսանկարները գնահատելու է երկու չափանիշով՝ բովանդակություն և կատարում:
 
Մրցանակները
  • Առաջին տեղի համար՝ Samsung Galaxy A5 սմարթֆոն
  • Երկրորդ տեղի համար՝  Lenovo IdeaPad լեփթոփ
  • Երրորդ տեղի համար՝ Lenovo Yoga Tab3 պլանշետ
Մրցանակները կհանձնվեն «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ» 2017 թ. քարոզարշավի շրջանակներում, որն ավանդաբար մեկնարկում է նոյեմբերի 25-ին և ավարտվում դեկտեմբերի 10-ին:
 
Վերջնաժամկետը
 
Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 30-ը, ժամը 17:00: Վերջնաժամկետից հետո ներկայացված լուսանկարները չեն դիտարկվելու: