You are here

Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին։ Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսնումների, 2050 թ.-ին երկրում 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23%-ը, իսկ 60-ից բարձր տարիք ունեցողները՝ գրեթե բնակչության մեկ երրորդը:  
 
Որպես այս միտմանը դիմագրավելու գործնական քայլ, 2018 թ․-ի մարտի 7-ին «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ն և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն անցկացրեցին բժշկական կոնֆերանս՝ «Գերիատրիա. հիվանդությունների առանձնահատկությունները տարեց հասակում» թեմայով: Կոնֆերանսի նպատակն էր՝ նպաստել գերիատրիական գիտելիքների հարստացմանը և դրանց պրակտիկ կիրառմանը, առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, ընտանեկան բժիշկների և ոլորտի զարգացմամբ հետաքրքրվող մասնագետների միջև համագործակցության ստեղծմանն ու ընդլայնմանը։
 
Կոնֆերանսին մասնակցել ցանկացողներն այնքան շատ էին, որ կազմակերպիչները ստիպված եղան դադարեցնել գրանցման գործընթացը:
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր/նախագահ Արթուր Թորոսյանը և ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ, ԸԲԱՄ-ի համանախագահ, ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, թոքաբան բ․գ․դ․, պրոֆ․ Միքայել Նարիմանյանը: 
Մուլտիդիսցիպլինար այս հանդիպման ընթացքում իրենց ոլորտում առաջատար մի շարք անվանի բժիշկներ ներկայացրեցին տարեց հասակին բնորոշ հիվանդությունների առանձնահատկությունները։ 
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանում ծերացման հիմնախնդիրը:
Կոնֆերանսը հավաստագրված էր Առողջապահության նախարարության կողմից և մասնակիցներին շնորհվեց ՇՄԶ 5 տեսական կրեդիտ (ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ):