Statement

ՄԱԲՀ գործադիր տնօրենի ուղերձը Բնակչության համաշխարհային օրվա կապակցությամբ

11 Հուլիս 2018

Ընտանիքի պլանավորումը մարդու իրավունք է

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի

գործադիր տնօրեն

դոկտոր Նատալյա Քանեմի ուղերձը

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 

11-ը հուլիսի, 2018

***

Հիսուն տարի առաջ, 1968 թ. մայիսի 13-ին, Թեհրանում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային համաժողովում աշխարհը հայտարարեց, որ «ծնողներն ունեն իրենց երեխաների թիվը և նրանց միջև միջակայքերն ազատ և պատասխանատու կերպով որոշելու՝ մարդու հիմնարար իրավունք»:

Ընտանիքի պլանավորումը ոչ միայն մարդու իրավունքների խնդիր է, այն նաև կենտրոնական է դեր է խաղում կանանց հզորացման, աղքատության կրճատման և կայուն զարգացման հասնելու համար:

Այդուհանդերձ, զարգացող տարածաշրջաններում գրեթե 214 միլիոն կին դեռևս հնարավորություն չունի օգտվելու ընտանեկան պլանավորման անվտանգ և արդյունավետ մեթոդներից: Պատճառները ձգվում են տեղեկությունների կամ ծառայությունների բացակայությունից մինչև զուգընկերների ու համայնքների աջակցության բացակայությունը: Արդյունքում վտանգվում է իրենց, իրենց ընտանիքների և համայնքների համար ավելի լավ ապագա կառուցելու նրանց կարողությունը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը զարգացող երկրներում ընտանիքի պլանավորմանն աջակցում է ժամանակակից հակաբեղմնավորիչների լիարժեք շարքի հուսալի մատակարարում ապահովելով, ամրապնդելով ազգային առողջապահական համակարգերը և խթանելով գենդերային հավասարությունը:

ՄԱԲՀ-ն լիովին հավատարիմ է շարունակելու աջակցել երկրների ջանքերին՝ ուղղված անհատների, հատկապես կանանց՝ ընտանիքի պլանավորման իրավունքի պահպանմանը: Մենք ձգտում ենք մինչև 2030 թվականը զարգացող երկրներում վերացնել ընտանիքի կամավոր պլանավորման չբավարարված կարիքը: Բայց մենք դա չենք կարող անել միայնակ: Կառավարությունները, խորհրդարանականները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը պետք է միավորեն ուժերը, որպեսզի դա տեղի ունենա: Որպես սկիզբ, զարգացած երկրները կարող են լրացնել գլոբալ ընտանիքի պլանավորման ֆինանսավորման բացը՝ մեկ անձի համար տարեկան ընդամենը 20 ցենտով: Հաշվի առնելով ընտանիքների, հասարակությունների և ազգերի համար ակնկալվող արդյունքը, դա կլինի աշխարհի ապագայի համար արված ռազմավարական և իրագործելի ներդրում:

Բնակչության համաշխարհային օրը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կառավարություններին կոչ է անում կատարել իրենց պարտավորությունները`ապահովելու սեռական և վերարտադրողական առողջության պահպանման և վերարտադրողական իրավունքների` ներառյալ ընտանիքի պլանավորման ծառայությունների և տեղեկությունների համընդհանուր հասանելիությունը`համաձայն 1994 թ. Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի և 2030 թ. Կայուն զարգացման օրակարգի: Ընտանիքի պլանավորման համար այսօր արված ներդրումները ներդրում են գալիք սերունդների միլիոնավոր կանանց առողջության և բարեկեցության համար: