You are here

Մեր ժամանակներում գործնականում յուրաքանչյուր հանրային հաստատության համար՝ լինի դա կառավարական մարմին, քաղաքացիական հասարակության կազմակերպություն, թե գործարար կառույց, լրատվամիջոցների հետ աշխատանքը բավականին կարևոր դեր է խաղում: Այս տեսանկյունից, ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում այն տեսակետը, որ հաղորդակցություն պետք է իրականացնեն կազմակերպության բոլոր անդամները, այլ ոչ թե միայն դրա համար հատուկ պատասխանատու անձինք: 
 
Այս համատեքստում, հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախաձեռնության առաջարկը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն աջակցեց նախարարության աշխատակիցների համար լրատվամիջոցների հետ աշխատանքին նվիրված դասընթացի կազմակերպմանը:
Դասընթացը տեղի ունեցավ 2017 թ․ ապրիլի 18-ից 19-ը: «Ինչպես արդյունավետ աշխատել մեդիայի հետ» վերնագրված դասընթացին մասնակցեցին նախարարության տարբեր վարչությունների և բաժինների տասը ներկայացուցիչներ:
 
Այն անցկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երկարաժամկետ գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:  
Դասընթացը ներառում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են լրատվամիջոցների հետ աշխատելու ձևաչափերը, լրագրողների հետ հաղորդակցվելու դժվարությունները, ինչպես տեղ հասցնել ասելիքը և այլն: 
 
Որպես դերային խաղ, դասընթացի մասնակիցների հետ նկարահանվեցին կարճ հարցազրույցներ, որոնք այնուհետև վերլուծվեցին մասնակիցների հետ միասին: 
Բոլոր մասնակիցները ստացան համապատասխան վկայականներ: