You are here

Ներկա ժողովածուն ներառում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2013 թ․ անցկացված «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովի նյութերը: Համաժողովին մասնակցում էին գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր ներկայացնել երկրի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերների խորքային ուսումնասիրություններ և համապատասխան լուծումների ուրվագծեր: