You are here

Նոր թողարկումներ

Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը

Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը

հրատարակություն

Իրապատում էսսեների այս գիրքը «Կանայք, որ փոխեցին աշխարհը » մատենաշարի հաջորդ հատորն է: Այն հանրամատչելի ձեռնարկ է, որ հաշմանդամություն ունեցող խիզախ ու պայքարող կանանց միջոցով կօգնի նաև ծանոթանալ հաշմանդամության տեսակների հետ և թույլ կտա նոր հայացքով դիտարկել բարձրաձայնվող խնդիրները: Նախատեսված է դպրոցահասակ և բարձր տարիքի ընթերցողների համար:

Գիրքը ստեղծվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ- հարավ նախաձեռնություններին » ծրագրի շրջանակներում ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմն ադրամի (ՄԱԲՀ) կողմից ։ Բովանդակության համար պատասխանատու է «ՏԵՔՍՏ ՀԱՐԹԱԿ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ՄԱԲՀ-ի և ԵՄ-ի տեսակետները։

Ամբողջական դիտարկում

Հայաստանում միգրացիայի հետազոտություն

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 2018-2021թթ. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԼԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

հրատարակություն

Հետազոտությունը նպատակ է հետապնդել.

- Բացահայտել և գնահատել դիտարկման հետհայաց ժամանակում (այսուհետ ԴՀԺ՝ 2018-2021թթ.) Հայաստանի Հանրապետության արտաքին միգրացիոն հոսքերի առավել հավաստի ծավալային, կառուցվածքային ու որակական բնութագրիչները,

- Դրանց ու նախորդ տարիներին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից նույն մեթոդաբանությամբ իրականացված հետազոտությունների  համապատասխան տվյալների համեմատական վերլուծության հիման վրա գնահատել Հայաստանի արտաքին միգրացիոն իրավիճակում վերջին երկու տարիներին տեղի ունեցած քանակական և որակական փոփոխությունները, 

- Բացահայտել դրանց հիմնական գործոնները, պատճառահետևանքային կապերը, վեր հանել առկա միգրացիոն հիմնախնդիրները, քննարկել դրանց հաղթահարման կամ սրությունը մեղմելու հնարավորությունները և ներկայացնել նման ներուժ ունեցող առաջարկներ: 
 

Ամբողջական դիտարկում

Հայաստանում անպտղության հետազոտություն

«Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտություն

հրատարակություն

Սույն հաշվետվության մեջ ներկայացված են քանակական հետազոտության մեթոդաբանությունն ու արդյունքները: Անպտղության տարածվածությունը բնորոշելու համար առանձնացվել են հարցվողների այն խմբերը, որոնք համարվում են անպտուղ, պտղաբերներ և ենթադրյալ պտղաբերներ, ինչպես նաև պտղաբերության անհայտ կարգավիճակ ունեցողներ: Սույն զեկույցն ամփոփում է խմբերի նկարագրությունը՝ ըստ սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների, ապրելակերպի պայմանների և առողջական վիճակը բնորոշող մի շարք ցուցանիշների։ Զեկույցում ներկայացված են նաև մի շարք առաջարկներ, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոլորտում բարեփոխումներին ուղղված քայլեր ձեռնարկելիս և քաղաքականություն մշակելիս։

Ամբողջական դիտարկում

«ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 2022» ԶԵԿՈՒՅՑ 2022, ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Փաստաթուղթ

Այս տարվա զեկույցը նվիրված է աշխարհում չնախատեսված և անցանկալի հղիությունների խնդրին և վերնագրված է «Տեսնել անտեսանելին. հիմք՝ չնախատեսված հղիությունների անտեսված ճգնաժամի դեմ գործելու համար»։ Այն ի մի է բերում հասարակությունների, երկրների և, ընդհանուր առմամբ, համաշխարհային զարգացման վրա չնախատեսված հղիությունների և դրանց ազդեցության վերաբերյալ ամենաարդի տվյալները:

Ամբողջական դիտարկում

COVID-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջությունը համապետական ներակայացուցչական հետազոտություն

հրատարակություն

Հետազոտությունն իրականացվել է 2020 թ. դեկտեմբեր – 2021 թ. ՀՌՌԿ-Հայաստան հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվերով՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում։

Հետազոտության նպատակն է վեր հանել COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով 16–24 տարեկան երիտասարդների շրջանում հայտնաբերված հոգեկան առողջության խնդիրները, դրանց դրսևորման ձևերը, կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակները, մտահոգությունները։

Ամբողջական դիտարկում

Համառոտ տեղեկանք. Բնակչության համաշխարհային օր 2021

Փաստաթուղթ

Համառոտ տեղեկանք

COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ամբողջական դիտարկում

«Աշխարհի բնակչությունը 2021» զեկույց. համառոտ տեղեկանք

Փաստաթուղթ

«Աշխարհի բնակչությունը 2021» զեկույցը նվիրված է այնպիսի հիմնախնդիրների բացառմանը, ինչպիսիք են մանկահասակների ամուսնությունը, կանանց ու աղջիկների՝ պատվի համար սպանությունները, կանանց սեռական օրգանների խեղումը։ Որպես նման երևույթների բացառման ճանապարհ, զեկույցը նշում է կանանց՝ սեփական մարմնի վերաբերյալ որոշումներ կայացնող դառնալը։

Ամբողջական դիտարկում

resource package on engaging men during pregnancy and childbirth

Հղիության և ծննդաբերության ընթացքում տղամարդկանց ներգրավելու վերաբերյալ ռեսուրսների փաթեթ

հրատարակություն

Ռեսուրսների սույն փաթեթը նպատակաուղղված է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԱԵԿԱ) առողջապահական ծառայություններ մատուցողներին օգնելու մեծացնել տղամարդկանց ներգրավվածություը հղիության և ծննդաբերության ժամանակ՝ բարելավելու նրանց զուգընկերների և երեխաների առողջությունը, ինչպես նաև նպաստելու նրանց սեփական առողջությանը, բարեկեցությանը, կապ հաստատելու ունակության և կապվածության զգացողության ամրապնդմանը։

Ամբողջական դիտարկում

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2020։ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ

Փաստաթուղթ

COVID-19 համավարակի բերած ճգնաժամը ողջ աշխարհում ծանր ազդեցություն ունեցավ մարդկանց, համայնքների և տնտեսությունների վրա:

Ամբողջական դիտարկում

«COVID-19 համավարակի ժամանակ պետության արձագանքն ընտանեկան բռնությանը» արագ գնահատում

Տեխնիկական հաշվետվություններ եւ փաստաթղթեր

«COVID-19 համավարակի ժամանակ պետության արձագանքն ընտանեկան բռնությանը» արագ գնահատում։

Գնահատումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից:

Ամբողջական դիտարկում

Էջեր