You are here

Vídeo

29/06/2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են գանգատներ, բողոքներ, որոնք ակնհայտ ունենում են նաեւ ճակատագրական նշանակություն մարդու կյանքի համար։ Առավելեւս էլ չեմ խոսում կնոջ, երեխայի մասին, ում իրավունքների պաշտպանությունից է հաճախ կախված նաեւ նրա համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը։

Այդպիսի դեպքերից մեկով մեզ էր դիմել 20-ամյա մի աղջկա հորաքույրը եւ տեղեկացրել, որ եղբոր դուստրը գտնվում է հոգեբուժարանում, եւ նրան անհիմն կերպով թույլ չեն տալիս վերադառնալ տուն։ Սա մեզ համար կարեւոր ազդակ էր, որ սկսեինք ուսումնասիրություն եւ իհարկե անհապաղ այց իրականացնել այդ հոգեբուժական հաստատություն։ Մինչ այդ մեզ հորաքույրը աղջկա տեղեկացրել էր, որ քանիցս այցելել է այդ հոգեբուժական հաստատություն, սակայն նրանից պահանջում են, որ աղջկա ծնողները ներկայանան, ավելին, հիմքեր չկան նրան բաց թողնելու համար։ Իսկ ծնողները, ըստ հորաքրոջ, չէին գտնվում Հայաստանի Հանրապետությունում։

Մեր այցը եւ իրականացված ուսումնասիրությունները, արագ արձագանքման առանձնազրույցները ակնհայտորեն մի պատկեր ցույց տվեցին, որը կարող էր պետական մարմինների, պաշտոնյաների ոչ բարեխիղճ աշխատանքի, ոչ կոմպետենտ աշխատանքի պատճառով ճակատագրական նշանակություն ունենար այդ աղջկա համար։ Մենք այցի արդյունքներով ուսումնասիրություններով պարզեցինք, որ խոսքը գնում է 20-ամյա մի աղջկա մասին, ում ամուսինը պարբերաբար ենթարկում էր բռնության, ծեծի, հոգեբանական բռնության, նաեւ նրան ընտանիքի անդամներն էին ենթարկում հոգեբանական բռնության, եւ նա մի օր որոշել էր վերջ տալ իր կյանքին։

Նա գնում է Երեւանի կամուրջներից մեկի մոտ՝ մտադրվելով ցած նետվել այդ կամրջից։ Վերջին պահին հրաժարվում է մտադրությունից եւ զանգահարում է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանում է այդ վայր՝ որտեղից նա ցանկանում էր ցած նետվել, եւ նրան տեղափոխում է ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժնում աղջկան ընդունում է հետաքննիչը եւ տեղեկանալով, որ նա ունի հոգեբանական աջակցության կարիք, հոգեճնշված վիճակում է գտնվում, չգիտես ինչ պատճառներով զանգահարում է շտապօգնության բժշկական ծառայություն։ Շտապօգնության ծառայությունը ժամանում է ոստիկանության բաժին եւ աղջկան դարձյալ էլի անհայտ պատճառներով տեղափոխում է հոգեբուժարան։

Հոգեբուժարանում արդեն նրան պարտադրում են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։ Հետագայում մենք պարզեցինք, որ այդ փաստաթուղթը պարզապես օգտվելով աղջկա չգիտակցելու հնարավորությունից, հոգեճնշված վիճակից, պարզապես համաձայնություն էր, որ նրա նկատմամբ իրականացնեն բուժում։ Աղջիկը ստորագրում է այդ փաստաթուղթը եւ հաջորդ օրը իհարկե սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ տեղի ունենում, ինչ վիճակում է հայտնվել, եւ պահանջում է, որ իրեն ազատ արձակեն։ Նույնիսկ գրավոր է պահանջում, նույնիսկ բանավոր է նաեւ սկսում պահանջել, բայց շարունակաբար հոգեբուժարանը հրաժարվում է նրան ազատ արձակելուց։ Իհարկե ակնհայտ էր, որ այստեղ չկային այլեւս որեւէ իրավական հիմքեր աղջկան պահելու, որովհետեւ ինչպես մենք հետագայում պարզեցինք, նա չափահաս էր, նա գործունակ էր, հետեւաբար նրան որեւէ հիմք չկար ոչ հոժարակամ բուժում իրականացնելու։ Ավելին ասեմ, նրա այդպիսի համաձայնության բացակայության պայմաններում արդեն սկսել էին ներարկել հոգեբուժական նշանակության դեղեր։

Ընդ որում, ասեմ ձեզ, որ սրանով աղջկա պատմությունն իհարկե չէր սահամանփակվել։ Նախ մենք պահանջեցինք, եւ նրան բաց թողեցին հոգեբուժական կազմակերպությունից, բայց դրանից հետո նրան ընտանիքում կրկնակի անգամ եւս սկսել էին ճնշման ենթարկել՝ պատճառաբանելով, որ նա հոգեկան հիվանդություն ունեցող մարդ է, շատ կներեք այդ բառի համար՝ «գիժ» է, եւ էլ ավելի պախարակել, էլ ավելի խարանի ենթարկել։

Դրանից հետո մեզանից իհարկե մեր դիմողը՝ աղջիկը, խնդրել էր հատուկ փաստաթուղթ, հավաստելու համար, որ ինքն իրականում չունի հոգեբուժական հիվանդություն, ավելի ճիշտ որ նրան տեղափոխել էին հոգեբուժական կազմակերպություն ոչ թե այն պատճառով, որ նա հոգեկան խանգարումներ ունի, այլ որ նա ապօրինի է հայտնվել այդտեղ։ Մենք իհարկե մեր իրավասության սահմաններում տրամադրեցինք այդ փաստաթուղթը նրան, բայց դարձյալ սրանով խնդիրը չէր սահմանափակվել։

Աղջկան շարունակել էր զանգահարել ոստիկանության այն ծառայողը, որը պարտավոր էր նրան աջակցել, եւ սկսել առաջարկել հանդիպել, կամ այլ կերպ ասած՝ սիրահետում էր նրան։ Դա էլ իհարկե ապօրինի էր որովհետեւ աղջիկը վախեցել էր,  մեզ դիմեց այդ հարցով, մենք արագ միջամտեցինք։

Եվ այս գործի ուսումնասիրության արդյունքում մենք պարզեցինք, որ խնդիրներն ունեն թե օրենսդրական, թե պրակտիկ նշանակություն։ Կոնկրետ իրավիճակում ակնհայտ էր, որ աղջիկը հայտնվել էր այս վիճակում եւ կրկնակի զոհացման էր ենթարկվել այն պատճառով, որ նախ եւ առաջ մենք չունենք այս ոլորտում օրենսդրություն, որը կարող է այդ ամենը ապահովել։

Դրանից բացի, մեր պաշտոնյաները, համապատասխան պետական մարմինների աշխատակիցները չունեն բավարար կոմպետենտություն։ Նրանց միջեւ չկա համագործակցություն – սա նույնպես կարեւոր է։ Օրինակ՝ հարց էր առաջանում՝ ինչու էր ոստիկանության ծառայողը կանչում շտապօգնության ծառայություն, եւ շտապօգնության ծառայությունը ինչու էր նրան տեղափոխում հոգեբուժարան, եւ հոգեբուժարանը ինչու էր անմիջապես կորզում նրանից, թույլ տվեք ասել, այդ համաձայնությունը՝ առանց պարզելու, օրինակ, հոգեբանական աջակցության միգուցե անհրաժեշտությունը, նյութական աջակցության անհրաժեշտությունը։ Միգուցե աղջիկը երեխաներ ուներ՝ մանկահաակ երեխաներ, ովքեր մնացել էին առանց ծնողական խնամքի։ Այլ միանգամից նրան անմիջապես ենթարկել էին հոգեբուժական կազմակերպությունում բուժման։ Դարձյալ նշում եմ՝ իրավական առումով թեև պարտադրել էին նրան տալ համաձայնություն, բայց ըստ էության ստացվել էր, որ այդ համաձայնությունը բացակայում էր, եւ ստացվել էր, որ այս ամենի պատճառով նրա իրավունքների պաշտպանության փոխարեն լրացուցիչ խախտել էին նրա իրավունքները՝ ապօրինի ազատությունից զրկելով, կրկնակի զոհացման ենթարկելով, նույնիսկ էլ չասեմ, որ հետագայում ոստիկանության ծառայողների անբարեխիղճ գործողությունների մասին։

Իհարկե մենք այս ամենի արդյունքում միջնորդություններ ներկայացրեցինք քրեական գործ հարուցելու հետ կապված։ Մեր միջնորդության հիման վրա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը խախտումներ հայտնաբերեց բազմաթիվ, եւ դրա հիման վրա հանձնարարականներ տրամադրեցին եւ այլն, եւ մենք հիմա շարունակաբար պայքարում ենք դրա դեմ։ Բայց այս ամենը եւս մեկ կարեւոր նշանակության դաս պետք է լինի բոլորի համար՝ հասկանալու, պատկերացնելու համար, որ մենք պետք է ունենանք այս ոլորտում հստակ օրենսդրական կարգավորումներ։

Հարցն այն է, որ այս ընտանեկան բռնության կանխարգելման, կնոջ իրավունքների պաշտպանության հարցերում կարծրատիպերը շատ են, սխալ պատկերացումները շատ են։ Հետեւաբար՝ մենք պետք է ունենանք երկու առնվազն կարեւորագույն պայման՝ պատշաճ օրենսդրություն եւ բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Օրենսդրություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, այլ նաեւ տարբեր ենթաօրենսդրական ակտերը՝ հրամաններ, կառավարության որոշումներ եւ այլն։ Իսկ այսօր, մեր փորձը ցույց է տալիս՝ ուսումնասիրությունը, որ դրանք խայտաբղետ են, դրանք բազմաթիվ են, իրար մեջ նաեւ առկա են հակասություններ։ Հետեւաբար նաեւ պրակտիկ կիրառության տեսանկյունից խնդիրներ են անընդհատ առաջացնում։

Նույնը՝ մասնագիտական կարողությունները։ Եթե մասնագետը չունի բավարար մասնագիտական կարողություններ, բնականաբար չի կարող օրենքը կիրառել։ Ավելին, այս անկատար օրենսդրության պայմաններում կիրառությունը հանգեցնելու է ավելի մեծ խնդիրների։ Եվ դուք տեսաք, որ անգամ ճակատագրական նշանակության կարող են լինել այս հարցերը։

Դրանից բացի, բավարար չէ, որ յուրաքանչյուր պետական մարմին որպեսզի ինքը իրեն անկախ իրականացնի իր աշխատանքը։ Պետք է նրանք համագործակցեն իրար հետ։ Սա է նաեւ խնդիրը՝ որ նրանց միջեւ չկա համագործակցություն։ Օրինակ տեսեք՝ այս իմ բերած օրինակում առնվազն երեք պետական մարմին, երեք ծառայություն, իրարից անկախ աշխատելով, իրենց գործողություններով նպաստել են մարդու իրավունքների խախտմանը, որոնք ճակատագրական կարող էին լինել – ոստիկանություն, շտապ բժշկական օգնության ծառայություն եւ իհարկե՝ հոգեբուժական կազմակերպությունը։

Շատ կարեւոր է նկատի ունենալ, որ ընտանիքում բռնության զոհի, կնոջ իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարեւոր է պետության նախահարձակ իրավապաշտպան աշխատանքը։ Այսինքն՝ չպետք է պետությունը նստի սպասի դեպք արձանագրելիս մարդը բողոքո՞ւմ է, կամ փորձո՞ւմ է իր իրավունքները պաշտպանել, թե ոչ։ Պետությունը պարտավոր է ակտիվ գործել, որովհետեւ ունի պոզիտիվ պարտավորություն, եւ դա նաեւ պետք է տարածել ողջ պետական ապարատի վրա։ Կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Այսօր, ցավոք սրտի, պետություն-քաղհասարակություն համագործակցությունը կապի առումով արդյունավետ չի աշխատում։

Հետեւաբար՝ մենք պետք է կատարելագործենք ՀՀ օրենսդրությունը, մենք պետք է բարձրացնենք շարունակաբար մասնագիտական որակները՝ մեր բոլոր այն պետական մարմիններում ծառայողների մասին է խոսքը, որոնք կարող են որեւէ կերպ առնչվել կնոջ, երեխայի կամ առհասարակ ընտանիքում բռնության զոհի հետ։

Մենք պետք է նկատի ունենանք կարեւորագույն հանգամանք. բոլոր այն իրավիճակներում, որտեղ մենք ունենք բռնություն, որտեղ շարունակաբար բռնություն է գործադրվում կնոջ նկատմամբ, երեխայի նկատմամբ, եւ պետությունը պատշաճ կանխարգելիչ միջոցներ չի ձեռնարկում, ապա նախեւառաջ մենք չենք կարողանալու ունենալ արդյունավետ պայքար դրա դեմ, բացի այդ՝ ընտանիքում բռնության կանխարգելման տեսանկյունից ընտանեկան արժեքների պաշտպանության հարցում նույնպես ունենալու ենք խեղումներ։

Ուզում եմ հատուկ նշել, որ կնոջ իրավունքների պաշտպանությունը, ընտանիքում բռնության կանխարգելումը որեւէ կերպ չի կարելի հակադրել ընտանեկան արժեքների պաշտպանությանը։ Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար կարեւորագույն նշանակություն ունի ընտանիքը։ Ընտանիքը մեր հասարակության հիմնական բնականոն բջիջն է։ Ընտանիքի հիման վրա է կառուցվում մեր երկիրը, մեր հասարակության ամրությունը։ Բայց դրա հետ մեկտեղ, եթե մենք ունենք բռնություն ընտանիքում, մենք երբեք չենք կարող ունենալ առողջ հասարակություն։ Երեխայի դաստիարակության, կրթության համար ավելի լավ վայր, քան ընտանիքն է, դժվար է գտնել, անհնար է, ես կարծում եմ գտնել, անգամ ամենալավ հաստատությունում։ Իսկ կնոջ նկատմամբ բռնության արդյունքնում է, որ, օրինակ, երեխան կարող է հայտնվել ինչ-որ հաստատությունում, մնալ ծնողազուրկ, առանց ծնողական խնամքի։ Ընտանեկան արժեքների խաթարման պայմաններում անհնար է առհասարակ խոսել ամուր ընտանիքի մասին։

Հետեւաբար, եթե մենք ուզում ենք ունենալ ամուր ընտանիք, առողջ հասրակություն եւ հզոր պետություն, մենք պետք է դադարենք բռնություն գործադրելը, պետք է բացառենք նվաստացնելը կնոջը կամ երեխային։ Ուժեղ մարդը երբեք բռնության չի ենթարկում ու չի նվաստացնում։ Ուժեղ է այն մարդը, ով ապրում է առողջ հասարակությունում, ամուր պետությունում, որը զերծ է բռնությունից։

***

Հոլովակը նկարահանվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։

29/06/2021

There are situations when complaints and grievances addressed to the Ombudsperson of Armenia are evidently of crucial importance for human life. This is especially true for women and children, for whom issues of vital importance often depend on the protection of their rights.

In such a case, the aunt of a 20-year-old woman reached out to us and informed us that her brother's daughter was detained in a psychiatric hospital and was unreasonably not allowed to return home. This was very alarming for us and we opened an investigation and requested to visit that psychiatric institution immediately. The aunt informed us that she had visited the psychiatric institution several times before, but they had demanded that the young woman’s parents come to the hospital themselves and claimed there were no grounds to release her. The parents, according to the aunt, were not in the Republic of Armenia at the time.

Our visit and the investigation we conducted through short conversations revealed a situation that could have been fateful for that young woman because of the careless and negligent work of state bodies and officials. We found out that the 20-year-old woman had been regularly abused by her husband, who had beaten and psychologically abused her, and had also been psychologically abused by other family members. This abuse led her to the decision to end her own life. She went to one of the bridges in Yerevan with the intention to jump. At the last moment, she changed her mind and called the police. The police arrived at the location and took her to the police station. The investigator admitted the young woman at the police station and upon being informed that she needs psychological support because she is in a depressed state, for an unknown reason, called the ambulance service. The ambulance service arrived at the police station and, again for an unknown reason, took the girl to a psychiatric hospital.

At the psychiatric hospital, she was forced to sign a document. Later we found out that the document was an agreement to apply treatment, and was signed taking advantage of the young woman’s distressed, depressed state. The woman signed the document and the next day, of course, started to realize what is happening to her, the condition she is in, and demanded to be released. She demanded it in written form, even demanded it verbally, but the psychiatric hospital kept refusing to release her. Of course, it was obvious that there were no more legal grounds to keep the woman admitted, because she was an adult, she was functional, and therefore there was no reason to apply involuntary treatment to her. Nevertheless, even in the absence of such an agreement, the hospital staff had already started injecting her with psychiatric drugs.

Moreover, let me tell you that the young woman’s did not end here. We demanded her release and she was able to leave the psychiatric institution. But after that the pressures in her family against her doubled. They believed that she was a mentally unhealthy person, excuse me for using this word, a "crazy person,”, and she was stigmatized even more.

Following that, the young woman asked us for a special document to prove that she did not really have a psychiatric illness, or more exactly, that her transfer to the psychiatric institution was not caused by a mental disorder, but rather that she was kept there illegally. Of course, we provided that document to her within our competence, but again the issue was still not over.

The police officer who had been in charge of supporting the woman continued calling her, and began to suggest that they meet, or in other words, he begun flirting with her. Of course, this was illegal because the girl was scared, she reached us to us with this issue as well, and we promptly intervened.

After working on this case, we concluded that the problems we encountered have both legislative and practical significance.

In this specific case, it was obvious that the young woman found herself in this situation and was doubly victimized because, first of all, we do not have legislation in this area that can prevent that.

In addition, our officials, employees of the relevant state institutions are not sufficiently competent. There is no cooperation between institutions, this is also important. For example, the question arose as to why the police officer called an ambulance, and why the ambulance service took the young woman to the psychiatric hospital, and why the psychiatric hospital immediately, allow me to say, extorted that agreement from her without clarifying the possible need for, for example, psychological or material support. Maybe the woman had children, minor children left without parental care. Instead, a treatment was applied to her immediately at a psychiatric hospital. I highlight again that although in legal terms they did make her give her consent, in reality it appeared that consent was not given, and it turned out that instead of protecting her rights, her rights were further violated, illegally depriving her of liberty and condemning her to double victimization. without even mentioning the unscrupulous actions of the police officers afterwards.

Of course, as a result of all this, we submitted solicitations to initiate a criminal case. Based on our solicitation, the Healthcare and Labor Inspectorate discovered numerous violations, and based on that, some recommendations were issued, and now we are constantly fighting against it. But all this must be another important lesson for everyone to understand, to realize that we must have clear legislative regulations in this area.

There are numerous stereotypes, numerous misconceptions around the issues of domestic violence prevention and the protection of women's rights. Therefore, we must have at least two important conditions: adequate legislation and highly qualified specialists. By saying legislation I mean not only the laws adopted by the National Assembly, but also various by-laws like orders, government decisions, etc. Based on our experience and our studies, today the laws are variegated and numerous, and there are also contradictions between them. Therefore, from the point of view of practical application, they constantly cause problems.

The same goes for professional skills. If the specialist does not possess sufficient professional skills, of course he or she cannot apply the law. Moreover, given the conditions of imperfect legislation, the application can lead to bigger problems. And as you can see, these issues can even be fatal.

In addition, it is not enough for each state body to carry out its work independently. They must cooperate with each other. This is also a problem, the lack of cooperation between them. For example, in the case I just presented, at least three government agencies, three services, working independently of each other, contributed to human rights violations that could have been fatal - the police, the ambulance service and, of course, the psychiatric institution.

It is very important to keep in mind that in terms of protecting the rights of persons who experienced domestic violence, particularly the rights of women, an aggressive human rights work done by the state is needed. In other words, the state should not sit and wait to see whether or not a person complains or seeks to protect their rights by submitting a case. The state has to act pro-actively, because it has a positive obligation, and must extend it to the entire state apparatus. Cooperation with civil society is also important. Today, unfortunately, the cooperation between the state and the civil society does not work effectively in terms of communication.

Therefore, we must improve the legislation of the Republic of Armenia and we must continuously improve the professional abilities of employees in all our state bodies, who may in any way have to relate to a woman, a child or a victim of domestic violence in general.

We must also keep in mind an extremely important point. In all the situations where we have violence, where there is continuous violence against women and children, and the state does not take adequate preventive measures, then we will not be able to fight it effectively, and moreover, we will have severe challenges in protecting family values as well.

I want to emphasize that protecting women's rights and preventing domestic violence can not be in any way opposed to the protection of family values. Family is of greatest importance to me as the Ombusperson of the Republic of Armenia. Family is the central unit of our society. Our country and the strength of our society are built on the basis of the family unit. But at the same time, if we have domestic violence, we can never have a healthy society.

It is difficult, I think it is impossible, to find a better place for a child's upbringing and education than the family, even in the best institution. As a result of violence against women, for example, a child may end up in an institution, may remain orphaned, without parental care. In a situation where family values are disrupted, it is impossible to imagine a strong family.

Therefore, if we want to have a strong family, a healthy society and a powerful state, we must stop violence, we must stop humiliating women or children. A strong man never abuses or humiliates. A person is strong when he or she lives in a healthy society, in a strong and violence-free state.

***

The video was prepared in the framework of the “EU 4 Gender Equality: Together against gender stereotypes and gender-based violence" programme, funded by the European Union, implemented jointly by UN Women and UNFPA.

06/04/2021

Կանանց ու տղամարդկանց, այսինքն՝ գենդերային հավասարության համար իմ պայքարը սկսվել է դեռ քառասունհինգ տարի առաջ, երբ մայրիկիս ծանր ծննդաբերության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերեցի։ Տարիներ անց ծնողներիս գաղտնի խոսակցության ժամանակ իմացա, որ բժիշկները նրանց առաջարկել էին ինձ թողնել ծննդատանը՝ ասելով, որ իմ հաշմանդամությամբ երկար չեմ կարող ապրել, իսկ եթե նույնիսկ ապրեմ, մտավոր խնդիրներ եմ ունենալու։ Ավելին, նրանք պնդել էին, որ ծնողներիս համար առավել դժվար է լինելու, քանի որ աղջիկ եմ. եթե տղա լինեի, գուցե կարողանայի կյանքս որևէ կերպ դասավորել։ Հայրս ու մայրս, իհարկե, հրաժարվել էին բժիշկների առաջարկից և ասել, որ նույնիսկ եթե ես ունենամ ծանր մտավոր խնդիրներ, իրենք չեն կարողանա ապրել՝ լքելով ինձ։

 

Այդ օրվանից ծնողներս բնազդաբար, առանց գիտակցելու խտրականության խոր արմատները մեր երկրում, ինձ հետ միասին սկսեցին պայքարել։ Հիշում եմ, թե ինչ ջանասիրաբար էին աշխատում շեղել իմ ուշադրությունը, որ չնկատեի հարևանների կամ անցորդների կարեկցական կամ ծաղրական հայացքները։

 

Երբ ընդունվեցի դպրոց, սկսեցի գիտակցել, որ տարբերվում եմ իմ հասակակիցներից, քանի որ անընդհատ նկատում էի այլ դասարանների աշակերտների զարմացած հայացքները, նրանց ծաղրը, երբ նմանակում էին ինձ։ Իմ համադասարանցիները, սակայն, շատ արագ հասկացան և գնահատեցին իմ մարդկային հատկանիշներն ու ընդունեցին ինձ այնպիսին, ինչպիսին կայի։

 

Համալսարանի սկզբնական շրջանում տուն վերադառնալով՝ փակվում էի սենյակումս, որ ընտանիքս չզգար իմ ապրումները։ Սակայն այստեղ նույնպես շատ արագ հաղթահարեցի խոչընդոտները և ձեռք բերեցի հրաշալի ընկերներ։

 

Բուհը գերազանց ավարտելուց հետո գործատուները հրաժարվում էին ինձ աշխատանքի ընդունել`պատճառաբանելով, որ աշխատանքի գրաֆիկը ծանր է ու իմ կարողություններին չի համապատասխանում։ Սակայն ես չէի հիասթափվում կամ չարանում, ընդհակառակը, ավելի ուժեղ և վճռական էի դառնում, քանի որ վստահ էի, որ եթե կարողացել եմ փոխել ինձ հետ շփված մարդկանց կարծրատիպերն ու վերաբերմունքն իմ հանդեպ, ուրեմն պետք է ձգտեմ ավելիին՝ քայլ առ քայլ փոխելու ամբողջ հասարակությունը։

2006-ին ինձ վիճակվեց ԱՄՆ-ում մասնակցել «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտ» երեքշաբաթյա դասընթացին, որը համախմբել էր աշխարհի շուրջ 30 երկրների հաշմանդամություն ունեցող առաջնորդ կանանց։ Ծրագիրը լիովին փոխեց և՛ ինձ, և՛ իմ ճակատագիրը։ Դարձա ինքնավստահ, սկսեցի հավատալ ուժերիս ու երբ վերադարձա Հայաստան, զգում էի, որ նույնը չեմ և այլևս իրավունք չունեմ պայքարել միայն իմ իրավունքների ու նպատակների համար։

 

Իմ առաքելությունը դարձավ Հայաստանում ստեղծել կազմակերպություն, որը կհամախմբի հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի ոչ միայն բարձրաձայնենք հաշմանդամության և գենդերային հիմքով անհավասարության մասին, այլ համատեղ պայքարենք խնդիրները լուծելու համար։ Կազմակերպությունն անվանեցի «Ագաթ»`կանանց նմանեցնելով ագատ կիսաթանկարժեք քարին։

 

Կազմակերպության հիմնադրման առաջին տարին էր։ Ինձ հարցնում էին. «Ինչո՞ւ ես ստեղծում նոր կազմակերպություն, նման կազմակերպությունները շատ են, պատկերացնո՞ւմ ես քեզ նման սկսնակի համար որքան շատ կլինեն դժվարությունները»։

 

Երբ այդպիսի մի կազմակերպության ղեկավարի ասացի, որ նպատակս հաշմանդամություն ունեցող կանանց հզորացնելն է՝ նրանց իրազեկելով իրենց իրավունքների մասին և զարգացնեով առաջնորդական հմտությունները, որպեսզի Հայաստանում ստեղծենք մեր շահերն առաջ մղող շարժում, նա քմծիծաղով ասաց. «Սիրելիս, հաշմանդամություն ունեցող կանանց պետք չեն նման դասընթացներ, եթե կարող եք, նրանց սնունդ կամ ֆինանսական օգնություն տվեք, ձեր առաջարկածը ոչ մեկին հետաքրքիր չէ»։

Ես համոզվեցի, թե որքան կարևոր է գրագետ և իրավունքի վրա հիմնված քաղհասարակության կազմակերպությունների դերը երկրի ներառական զարգացման գործում։ Նաև ամրապնդվեց գիտակցությունը, որ ինքներս պետք է լինենք մեր իրավունքների, շահերի և արժանապատվության պաշտպանները։

 

Հպարտ եմ, որ գործունեության շուրջ 13 տարվա ընթացքում «Ագաթը» կարողացել է փոխել հաշմանդամություն ունեցող հարյուրավոր կանանց կյանքեր: Կազմակերպության աջակցությամբ ձեռք բերած հմտությունների շնորհիվ նրանք այժմ շարունակում են իրենց կրթությունը բուհերում, աշխատում են, ամուսնացել են և ունեն հրաշալի ընտանիքներ, սիրում են ու սիրված են, կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները։

 

Իմ կարծիքով մեր` քաղհասարակության կազմակերպությունների դերը երկկողմանի է։

 

Մի կողմից՝ մենք աշխատում ենք հասարակության կողմից անտեսված անձանց հետ` հզորացնելով նրանց և նրանց ձայնը հասցնելով որոշում կայացնողներին։

 

Մյուս կողմից՝ ակտիվորեն շահերի պաշտպանություն ենք իրականացնում ազգային ու միջազգային մակարդակներում, որ մեր երկրում մշակվեն ու իրականացվեն ավելի արդյունավետ և ներառական քաղաքականություններ։

 

Կարծում եմ՝ հաջողությունն ու առաջընթացը կախված են մի քանի գործոնից։

 

Նախ՝ մի՛ վախեցեք լինել նորարար և բարձրացնել այնպիսի հարցեր, որոնց մասին մինչ այժմ ոչ մեկը չէր համարձակվել խոսել։

2013 թվականին մեր կազմակերպությունն առաջին անգամ բարձրաձայնեց հաշմանդամություն ունեցող կանանց սեռական կյանքի և վերարտադրողական առողջության մասին։ Թեման այդ ժամանակ տաբու էր համարվում Հայաստանում։ Առողջապահական գրքի հրատարակման ժամանակ պարզեցինք, որ խմբագիրն առանց մեր թույլտվության գրքից կրճատել էր սեռական կյանքին վերաբերող կարևոր թեմաներ։ Երբ բողոքեցինք, նա սպառնաց, թե բոլորին հայտնելու է, որ մենք այլասերվածություն ենք տարածում Հայաստանում։ Այդ ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ մեկ տարի անց ամուսնանալու եմ, և երբ ամուսնուս հետ երջանիկ զբոսնելիս լինենք Գյումրիում, հանդիպելու ենք այդ նույն խմբագրին, որը փախչելու է մեր կողքով։

 

Հաջորդը՝ շատ կարևոր է, որ չսահմանափակվենք միայն մեր շահառու խմբերի շահերի պաշտպանությամբ՝ անտեսելով մյուսների իրավունքները։ Իրական հավասարության հասնելու համար կարևոր է համագործակցել այլ խոցելի խմբերի իրավունքները պաշտպանող կազմակերպությունների հետ։

Միայն այդ համագործակցության շնորհիվ մեր կազմակերպությանը հաջողվեց հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները ներառել տարբեր կազմակերպությունների օրակարգում և զարգացման ծրագրերում, ռազմավարություններում ու քաղաքականություններում։

 

Եվ վերջապես՝ եղե՛ք դրական, մի՛ հիասթափվեք անհաջողություններից, միշտ ձգտեք գտնել այլընտրանքային լուծումներ։

Եկեք բոլորս մի պահ խորհենք։

 

Այսօր ամբողջ աշխարհում կանայք շարունակում են բախվել գենդերային խտրականության ու բռնության, խախտվում են առողջապահական տարբեր ծառայություններից օգտվելու նրանց իրավունքները, բռնության ենթարկված կանանց աջակցող ծառայություններն ու ապաստարանները շարունակում են անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող կանանց տարբեր խմբերին։

 

Ճիշտ պահն է մտածելու՝ իսկ հենց անձամբ Դուք ի՞նչ եք անում հավասար, առանց արգելքների և ոչ խտրական հասարակություն կերտելու համար։

Երբ հետ եմ նայում իմ անցած ճանապարհին, դժվարություններին և մարտահրավերներին, ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե տղա լինեի։ Համոզված եմ՝ այդքան արտահայտված խտրականության տարբեր ձևերի չէի ենթարկվի։ Սակայն վայրկյան անգամ չեմ ափսոսում և հպարտ եմ, որ կին եմ, այլապես հնարավոր է՝ չձգտեի հասնել այն ամենին, ինչին հասել եմ՝ փոխելով շատ-շատերի կյանքը։

***

Հոլովակը նկարահանվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։

06/04/2021

My fight for gender equality has started 45 years ago, when I acquired a disability due to my mother’s difficult labor. Years later, I learnt from a secret conversation between my parents, that the doctors had offered them the option to abandon me in the maternity hospital saying that I would not be able to live long with my disability and even if I could survive, I would develop mental disabilities. Moreover, they insisted that it would be even harder for my parents because I was a girl. If I had been a boy, it would have been easier for me to somehow arrange my life, they said. My dad and mom, of course, refused the offer saying that they would not be able to live, if they abandoned me, even if I would develop a heavy mental disability.

 

From that day on, my parents, instinctively, without realizing the deep roots of discrimination in our country, started fighting along with me. I remember how hard they tried to distract me so that I would not notice the compassionate or mocking glances of neighbors or passers-by.

 

When I was admitted to school, I began to realize that I was different from my peers, because I constantly noticed the surprised looks of students from other classes, their ridicule when they were imitating me. However my classmates quickly understood, appreciated my human qualities and accepted me as I was.

 

At the beginning of my university years, when coming home from classes every day, I would lock myself in my room so that my family would not see or feel my emotions. But in this case, too, I overcame obstacles very quickly and, as I had done previously, made wonderful friends.

 

After graduating from university with excellence, employers refused to hire me, saying that the job required a demanding schedule and did not match my abilities. But all this did not disappoint or hurt me. On the contrary, it made me stronger and more determined, because I was convinced that if I could change the stereotypes and attitudes of the people who came in contact with me, then I should strive to change the whole society step by step.

 

In 2006, I was lucky enough to attend a three-week course delivered by the Women's Institute on Leadership and Disability (WILD) in USA, which brought together women leaders living with disabilities from around 30 countries. The programme completely altered both me and my destiny, I became self-confident, I began to believe in my strength and when I returned to Armenia, I felt that I was not the same and had no right to strive solely for my personal rights and goals.

 

My mission became to establish an organization that would unite women with disabilities in Armenia to focus our efforts on raising issues related to disability and gender-based inequalities, and to work together to address these issues. We named our organization Agate, after the semi-precious stone.

In the first year of the organization’s life, some people would ask: "Why did you establish a new organization? There are many similar organizations. Can you imagine how many difficulties a beginner like you will face?"

 

When I told the chair of such an organization that my goal was to empower women with disabilities by raising their awareness about their rights and developing their leadership skills, so that we could create a movement to advocate for our interests in Armenia, she sneered: "Dear, women with disabilities do not need such trainings, if you can, provide them with food or financial assistance, no one is interested in what you offer."

 

I realized the importance of competent, rights-based civil society organizations for the inclusive development of the country. I became more confident that we ourselves had to be the defenders of our rights, interests and dignity.

 

I'm proud that over the past 13 years, Agate has been able to change the lives of hundreds of women living with disabilities. Thanks to the skills acquired with our support, they now continue their education in higher education institutions, work, get married, have wonderful families, love and are loved, are able to defend their rights.

 

In my view, our role – the role of civil society organizations – is two-sided.

 

On the one hand, we work with people who are left behind by society, empowering them and making their voices heard by decision-makers.

On the other hand, we actively advocate at national and international levels for more effective and inclusive policies in our country.

 

Success and progress depend on a few things.

 

First of all, do not be afraid of being innovative and to raise issues that no one has ever dared to talk about.

In 2013, our organization raised the issue of sexual and reproductive health for women with disabilities for the first time. The topic was a taboo in Armenia at the time. During the publication of a health education book, we found out that the editor, without our permission, had omitted a few important topics related to sexual health from the book. In response to our complaint, he threatened to inform everyone that we were spreading perversion in Armenia. At that time, I could not even imagine that I would get married within a year, and when happily walking in Gyumri with my husband, would encounter the same editor, who would run away from us.

 

Next, it is very important that we do not limit ourselves to protecting the interests of only our stakeholders, ignoring the rights of others. To achieve real equality, it is crucial to cooperate with organizations protecting the rights of other vulnerable groups.

 

Only through that cooperation, did our organization manage to include the rights of women with disabilities on the agenda of various organizations and in development programmes, strategies and policies.

 

And finally, be positive, do not be disappointed with failures, and always try to find alternative solutions.

Let us all ponder for a moment.

 

Today, women around the world continue facing gender-based discrimination and violence, their rights to access different health care services are obstructed, and support services and shelters for women who have suffered from violence remain inaccessible to different groups of women with disabilities.

This is the right time to ponder – what are you personally doing to achieve an equal, non-discriminatory, obstacles-free society?

When I look back at my life journey, my difficulties, my challenges, I ask myself: What would my life had looked like if I had been a boy? I am convinced that I would not have been discriminated against in so many different ways. But I do not regret it for a second, and I am proud to be a woman. Otherwise, I might not have strived to achieve what I have achieved – changing the lives of so many.

***

The video was prepared in the framework of the “EU 4 Gender Equality: Together against gender stereotypes and gender-based violence" programme, funded by the European Union, implemented jointly by UN Women and UNFPA.

26/04/2019

«Առավոտը Շանթում» հաղորդման եթերում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը խոսում է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի մասին։

10/03/2021

On 14 July 2020, UN Women and UNFPA, together with the European Union (EU), have launched a three-year regional programme to tackle gender stereotypes and gender-based violence in six countries of the Eastern Partnership: Armenia, Azerbaijan, Belarus, Georgia, Moldova, and Ukraine.

The programme, entitled “EU 4 Gender Equality: Together Against Gender Stereotypes and Gender-Based Violence,” ultimately seeks to strengthen equal rights and opportunities for women and men by challenging perceptions about men’s and women’s roles in the family and in society and working to eliminate gender-based violence.

See more HERE

 

10/03/2021

2020 թ. hուլիսի 14-ին, «ՄԱԿ-Կանայք» կառույցը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) Եվրոպական միության (ԵՄ) հետ համատեղ մեկնարկել են եռամյա տարածաշրջանային ծրագիր՝ ուղղված գենդերային կարծրատիպերի և գենդերային հիմքով բռնության հաղթահարմանը «Արևելյան գործընկերության» (ԱլԳ) վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծատիպերի և բռնության» անվամբ ծրագրի վերջնանպատակն է ամրապնդել կանանց և տղմարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ մարտահրավեր նետելով ընտանիքում և հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ ընկալումներին և աշխատելով գենդերային հիմքով բռնության վերացման ուղղությամբ։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

10/03/2021

Ընդդեմ հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների

08/03/2021

 

Նէն Աղջիկ երեխայի միջազգային օրվա խորհրդանիշն է Հայաստանում։ Նա ծնվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին։ Նէի մասին ավելին տես այստեղ. https://armenia.unfpa.org/hy/news/ne

10/03/2021

Ne is the symbol of International Girl Child Day in Armenia. She was born on October 11, 2013, and has started her journey in the world full of fascinating adventures. See more about Ne here: https://armenia.unfpa.org/en/news/ne

Pages