You are here

2019 թ. մայիսի 2-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ստորագրեցին 2019 թ. համագործակցության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ  Ծովինար Հարությունյանը:

2019-ի պայմանագիրը սահմանում է հետեւյալ նպատակները.
1. Պաշտպանության համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության խթանում
2. Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավմանն ուղղված նախաձեռնությունների խթանում` հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ներգրավվածությանը խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում
3. Կանանց իրավունքների պաշտպանության մշակույթի զարգացում և պաշտպանական համակարգում հավասար հնարավորությունների ապահովում և դրա պահպանման մոնիտորինգի մեխանիզմներ:

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը ու ՀՀ ՊՆ-ն արդյունավետ համագործակցություն են մեկնարկել 2014 թվականից` ուղղված պաշտպանության ոլորտում կանանց պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովմանը: