You are here

Նոր թողարկումներ

Հանդիպում 100 տարի անց

Պիես «100 տարի անց»

հրատարակություն

«Հանդիպում 100 տարի անց» պիեսը և բեմականացումը ստեղծվել է «Ականավոր հայ կանայք՝ հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի շրջանակներում: ՕքսԵՋեն հիմնադրամը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի և Մուղդուսյան արվեստի կենտրոնի՝ Նաիրյան վոկալ անսամբլի հետ համատեղ «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավայիկ Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է բեմականացում 20-րդ դարի հասարակա-քաղաքական կյանքում մեծ դերակատարում ունեցող հայազգի կանանց մասին: Ներկայացման ժամանակ առաջին դեմքով կներկայանան Առաջին Հանրապետության կին պատգամավորներ՝ Վարվառա-Վարյա Սահակյանը, Կատարինա Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, ինչպես նաև գրող-հրապարակախոս, հասարակա-քաղաքական գործիչներ՝ Զապէլ Եսայեանն ու Շուշանիկ Կուրղինյանը:

Ամբողջական դիտարկում

Սեռական բռնությանն արձագանքի և ծառայությունների հասանելիության հիմնախնդիրը Հայաստանում

Սեռական բռնությանն արձագանքի և ծառայությունների հասանելիության հիմնախնդիրը Հայաստանում

հրատարակություն

Սույն ուսումնասիրությունը պատրաստվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։ Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: Սույն փաստաթղթում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի տեսակետների հետ:

Ամբողջական դիտարկում

Կնոջ առողջության պահպանումն արտակարգ իրավիճակներում

Կնոջ առողջության պահպանումն արտակարգ իրավիճակներում

հրատարակություն

Սույն ձեռնարկը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։ Ձեռնարկում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետներին:

Ամբողջական դիտարկում

7-րդ դասարանի «Առողջ ապրելակերպ» ուսուցչի ձեռնարկի շապիկը

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՈՒՍՈՒՑՉԻ ՁԵՌՆԱՐԿ, 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

հրատարակություն

Սույն ձեռնարկը ստեղծվել է 2021-2023 թթ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի գործակալությունների (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր) նախաձեռնությամբ՝ բազմամասնագիտական փորձագիտական խմբի կողմից և հրատարակվել է ՄԱԿ-ի նշված գործակալությունների աջակցությամբ: 

Ամբողջական դիտարկում

5-րդ դասարանի «Առողջ ապրելակերպ» ուսուցչի ձեռնարկի շապիկը

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՈՒՍՈՒՑՉԻ ՁԵՌՆԱՐԿ, 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

հրատարակություն

Սույն ձեռնարկը ստեղծվել է 2021-2023 թթ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի գործակալությունների (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր) նախաձեռնությամբ՝ բազմամասնագիտական փորձագիտական խմբի կողմից և հրատարակվել է ՄԱԿ-ի նշված գործակալությունների աջակցությամբ: 

Ամբողջական դիտարկում

Ընտանիքում բռնության դեպքերին արձագանքելու և ուղղորդելու վերաբերյալ

Ձեռնարկ ուսումնական հաստատությունների, մանկավարժների, հոգեբանների և սոցիալական աշխատողների համար․ «Ընտանիքում բռնության դեպքերին արձագանքելու և ուղղորդելու վերաբերյալ»

հրատարակություն

Ձեռնարկի նպատակն է բարձրացնել ուսումնական հաստատությունների մանկավարժների և հոգեբանների զգայությունն ընտանիքում բռնության նկատմամբ, ինչպես նաև նրանց զինել համապատասխան գիտելիքներով ընտանիքում բռնության ենթարկված անձանց վաղ հայտնաբերման, արագ արձագանքման ու անհրաժեշտ օգնության կամ դրա ուղղորդման կազմակերպման համար:

Ամբողջական դիտարկում

Cover of the handbook for engaging men and boys for gender equality, a superhero father with his children

Գենդերային հավասարության հարցերում տղամարդկանց և տղաներին ներգրավելու ձեռնարկ

հրատարակություն

Այս ձեռնարկը հրատարակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։ 

Ամբողջական դիտարկում

Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության զեկույց

Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության զեկույց

հրատարակություն

Սույն զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ՝ սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի շրջանակներում: Զեկույցում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին:

Ամբողջական դիտարկում

ՈՒՂԵՑՈՒՅՑ դասավանդողների համար

ՈՒՂԵՑՈՒՅՑ դասավանդողների համար․ Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով

հրատարակություն

Սույն ուղեցույցը «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» կրթական ձեռնարկի անբաժանելի մասն է և նախատեսված է դասընթացավարների համար, որպես ուղենիշ՝ ձեռնարկի դասավանդման գործընթացում։ Այն բաղկացած է հիմնական մասից, որում նախատեսված են հանձնարարականներ և ուղղորդող ցուցումներ, ըստ 3 Մոդուլների՝ 20 պարապմունքների համար և օժանդակ մասից, 4 գործիքակազմերով։ 

Կրթական ուղեցույցն արժանացել է հավանության և երաշխավորվել տպագրության համար ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Ուսումնամեթոդական խորհրդի կողմից։

Ամբողջական դիտարկում

ԿՐԹԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

ԿՐԹԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ․ Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով

հրատարակություն

«Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» կրթական ձեռնարկը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ) Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) փորձագիտական խմբի կողմից՝ «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի կողմից։

Ամբողջական դիտարկում

Էջեր