You are here
Նոր թողարկումներ
Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը
Իրապատում էսսեների այս գիրքը «Կանայք, որ փոխեցին աշխարհը » մատենաշարի հաջորդ հատորն է: Այն հանրամատչելի ձեռնարկ է, որ հաշմանդամություն ունեցող խիզախ ու պայքարող կանանց միջոցով կօգնի նաև ծանոթանալ հաշմանդամության տեսակների հետ և թույլ կտա նոր հայացքով դիտարկել բարձրաձայնվող խնդիրները: Նախատեսված է դպրոցահասակ և բարձր տարիքի ընթերցողների համար:
Գիրքը ստեղծվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ- հարավ նախաձեռնություններին » ծրագրի շրջանակներում ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմն ադրամի (ՄԱԲՀ) կողմից ։ Բովանդակության համար պատասխանատու է «ՏԵՔՍՏ ՀԱՐԹԱԿ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ՄԱԲՀ-ի և ԵՄ-ի տեսակետները։
ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 2018-2021թթ. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԼԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Հետազոտությունը նպատակ է հետապնդել.
- Բացահայտել և գնահատել դիտարկման հետհայաց ժամանակում (այսուհետ ԴՀԺ՝ 2018-2021թթ.) Հայաստանի Հանրապետության արտաքին միգրացիոն հոսքերի առավել հավաստի ծավալային, կառուցվածքային ու որակական բնութագրիչները,
- Դրանց ու նախորդ տարիներին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից նույն մեթոդաբանությամբ իրականացված հետազոտությունների համապատասխան տվյալների համեմատական վերլուծության հիման վրա գնահատել Հայաստանի արտաքին միգրացիոն իրավիճակում վերջին երկու տարիներին տեղի ունեցած քանակական և որակական փոփոխությունները,
- Բացահայտել դրանց հիմնական գործոնները, պատճառահետևանքային կապերը, վեր հանել առկա միգրացիոն հիմնախնդիրները, քննարկել դրանց հաղթահարման կամ սրությունը մեղմելու հնարավորությունները և ներկայացնել նման ներուժ ունեցող առաջարկներ:
«Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտություն
Սույն հաշվետվության մեջ ներկայացված են քանակական հետազոտության մեթոդաբանությունն ու արդյունքները: Անպտղության տարածվածությունը բնորոշելու համար առանձնացվել են հարցվողների այն խմբերը, որոնք համարվում են անպտուղ, պտղաբերներ և ենթադրյալ պտղաբերներ, ինչպես նաև պտղաբերության անհայտ կարգավիճակ ունեցողներ: Սույն զեկույցն ամփոփում է խմբերի նկարագրությունը՝ ըստ սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների, ապրելակերպի պայմանների և առողջական վիճակը բնորոշող մի շարք ցուցանիշների։ Զեկույցում ներկայացված են նաև մի շարք առաջարկներ, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոլորտում բարեփոխումներին ուղղված քայլեր ձեռնարկելիս և քաղաքականություն մշակելիս։
«ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 2022» ԶԵԿՈՒՅՑ 2022, ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱԳԻՐ
Այս տարվա զեկույցը նվիրված է աշխարհում չնախատեսված և անցանկալի հղիությունների խնդրին և վերնագրված է «Տեսնել անտեսանելին. հիմք՝ չնախատեսված հղիությունների անտեսված ճգնաժամի դեմ գործելու համար»։ Այն ի մի է բերում հասարակությունների, երկրների և, ընդհանուր առմամբ, համաշխարհային զարգացման վրա չնախատեսված հղիությունների և դրանց ազդեցության վերաբերյալ ամենաարդի տվյալները:
COVID-19-ի պայմաններում երիտասարդների հոգեկան առողջությունը համապետական ներակայացուցչական հետազոտություն
Հետազոտությունն իրականացվել է 2020 թ. դեկտեմբեր – 2021 թ. ՀՌՌԿ-Հայաստան հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատվերով՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում։
Հետազոտության նպատակն է վեր հանել COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով 16–24 տարեկան երիտասարդների շրջանում հայտնաբերված հոգեկան առողջության խնդիրները, դրանց դրսևորման ձևերը, կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակները, մտահոգությունները։
Համառոտ տեղեկանք. Բնակչության համաշխարհային օր 2021
Համառոտ տեղեկանք
COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Աշխարհի բնակչությունը 2021» զեկույց. համառոտ տեղեկանք
«Աշխարհի բնակչությունը 2021» զեկույցը նվիրված է այնպիսի հիմնախնդիրների բացառմանը, ինչպիսիք են մանկահասակների ամուսնությունը, կանանց ու աղջիկների՝ պատվի համար սպանությունները, կանանց սեռական օրգանների խեղումը։ Որպես նման երևույթների բացառման ճանապարհ, զեկույցը նշում է կանանց՝ սեփական մարմնի վերաբերյալ որոշումներ կայացնող դառնալը։
Հղիության և ծննդաբերության ընթացքում տղամարդկանց ներգրավելու վերաբերյալ ռեսուրսների փաթեթ
Ռեսուրսների սույն փաթեթը նպատակաուղղված է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԱԵԿԱ) առողջապահական ծառայություններ մատուցողներին օգնելու մեծացնել տղամարդկանց ներգրավվածություը հղիության և ծննդաբերության ժամանակ՝ բարելավելու նրանց զուգընկերների և երեխաների առողջությունը, ինչպես նաև նպաստելու նրանց սեփական առողջությանը, բարեկեցությանը, կապ հաստատելու ունակության և կապվածության զգացողության ամրապնդմանը։
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2020։ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ
COVID-19 համավարակի բերած ճգնաժամը ողջ աշխարհում ծանր ազդեցություն ունեցավ մարդկանց, համայնքների և տնտեսությունների վրա:
«COVID-19 համավարակի ժամանակ պետության արձագանքն ընտանեկան բռնությանը» արագ գնահատում
«COVID-19 համավարակի ժամանակ պետության արձագանքն ընտանեկան բռնությանը» արագ գնահատում։
Գնահատումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից: