You are here

Նոր թողարկումներ

ԵՐԱԿԱՅԻՆ ԹՐՈՄԲՈԷՄԲՈԼԻԶՄԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. Կլինիկական ուղեցույց

հրատարակություն

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի համար հիմք են հանդիսացել Մեծ Բրիտանիայի Մանկաբարձ-գինեկոլոգների թագավորական քոլեջի, Մանկաբարձ-գինեկոլոգների ամերիկյան քոլեջի, Անեսթեզիոլոգների ամերիկյան քոլեջի, Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի առողջապահության բաժնի, Կոհրեյնի տվյալների բազայի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ բարձր ապացուցողական մակարդակ ունեցող նյութերը:

Ամբողջական դիտարկում

Հայրանալու ճանապարհին․․․

հրատարակություն

Սույն ձեռնարկում ներկայացված է անհրաժեշտ և արդիական տեղեկատվություն տղամարդու անպտղության վերաբերյալ: Լուսաբանվում են տղամարդու անպտղության ժամանակակից սահմանումը, դասակարգումը, տեսակները, կլինիկական-լաբորատոր և գործիքային ախտորոշման մեթոդները, կենսակերպի և արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը,բնածին և ձեռքբերովի հիվանդությունները, կոնսերվատիվ և վիրահատական բուժման ցուցումներն ու օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները, ինչպես նաև հնարավորինս մատչելի ու պարզ բացատրվում են տղամարդու նորմալ վերարտադրողական ֆունկցիան և բեղմնավորման ֆիզիոլոգիական հիմունքները:
 

Ամբողջական դիտարկում

Զեկույց․ հանրային հետազոտություն հայաստանում սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների վերաբերյալ

հրատարակություն

Հանրային հետազոտությունը իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի
շրջանակներում՝ ՀՀ Օմբուդսմենի աշխատակազմի հետ համագործակցությամբ։
 
Հեղինակներ՝ Համլետ Գասոյան, DMD, MPH, CPH
Ռոզա Բաբայան
Շանթ Աբու Շամ
Սամվել Մխիթարյան, MPH, M.S.C.

Ամբողջական դիտարկում

«Հանուն առողջ ընտանիքի» տեղեկատվական թերթիկ

հրատարակություն

Առողջ ընտանիքը ոչ միայն ֆիզիկապես առողջ ամուսիններն ու երեխաներն են, այլ նաև ամուսինների միջև հարաբերություններում փոխադարձ վստահությունը և սերը: Սերն ու վստահությունը հոգեկան ու սեռական ներդաշնակ միջավայր են ձևավորում ընտանիքում, ուր ամուսինները կարող են լիարժեքորեն իրացնել իրենց հոգևոր ու ֆիզիկական միասնությունը, ուր կարող է ծնվել և դաստիարակվել առողջ ու հաջողակ սերունդ՝ սպասված և ցանկալի երեխաներ: 

Ամբողջական դիտարկում

«Հանուն առողջ ընտանիքի» տեղեկատվական գրքույկ

հրատարակություն

Գրքույկը, որ այժմ Ձեր ձեռքերում է և թերթում եք թերահավատորեն կամ ինչ-որ ակնկալիքով, հավանաբար, առաջին նմանօրինակ բովանդակության նյութը կամ գրականությունը չէ, որ ընթերցել կամ ուսումնասիրել եք: Հնարավոր է, որ օգտվել եք այսօրինակ գրքերից և փորձել գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ Ձեր սեռական կյանքի և վերարտադրովական առողջության վերաբերյալ: Գուցե պատրաստի լուծումներ կամ դեղատոմսեր եք փնտրել, որպիսիք, սովորաբար, հանդիպում են, ասենք, խոհարարական գրքերում: 

Մեր հիմնական նպատակն է այս գրքույկի օգնությամբ Ձեզ հնարավորություն ընձեռել՝ խորհելու Ձեր առողջության ու հիգիենայի պահպանման գործում Ձե՛ր իսկ անմիջական դերակատարման և գործուն մասնակցության շուրջ և ընկալելու դրանց կարևորությունը:

Ամբողջական դիտարկում

Կլինիկական ուղեցույցներ մանկաբարձ-գինոկոլոգների համար․ «Ծննդաբերության դրդում և խթանում», «Հղիության դեղորայքային ընդհատում»

հրատարակություն

Սույն կլինիկական ուղեցույցները մշակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումների հիման վրա, ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմ­նադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: 

Ուղեցույցները ենթարկվել են փորձաքննության, հավանության արժանացել ծառայություն իրականացնողների, ինչպես նաև Հայաստանի մանկաբարձ- գինեկոլոգների, նեոնատոլոգների ասոցիացիայի կողմից: 

Ուղեցույցները նախատեսված են հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն իրականացնողների համար: 

Հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 10.09.2014թ. թիվ 2136–Ա հրամանով:

Աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ, պրոֆ. Ռ.Ա. Աբրահամյան

Աշխատանքային խմբի անդամներ՝ Ավագյան Գ.Ս.՝ բ.գ.դ., Աբրահամյան Ռ.Ռ.՝ բ.գ.թ., Պետրոսյան Գ.Ղ., Աղաջանյան Ա.Ս. 

Ամբողջական դիտարկում

«Ժողովրդագրական մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի նյութերի ժողովածու

հրատարակություն

Ներկա ժողովածուն ներառում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2013 թ․ անցկացված «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովի նյութերը: Համաժողովին մասնակցում էին գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր ներկայացնել երկրի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերների խորքային ուսումնասիրություններ և համապատասխան լուծումների ուրվագծեր:

 

 
 

 

Ամբողջական դիտարկում

ՁԵՌՆԱՐԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ

հրատարակություն

Սույն ձեռնարկի առաջին տարբերակը կազմվել է 2009 թ․-ին: 2014 թ․-ին այն լրամշակվել և վերահրատարակվել է: Ձեռնարկի մոդուլները կազմվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնական նյութերի հիման վրա՝ՀՀ Առողջապահության նախարարության, ՊՄԳԻ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրով:

Ձեռնարկի մոդուլները նախատեսված են ծրագիրն իրականացնողների, ուսանողների, երիտասարդների համար

 

Ամբողջական դիտարկում

Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում․ տեղեկատվական գրքույկ

հրատարակություն

Տեղեկատվական գրքույկը տպագրվել է ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ՝
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

Տեղեկատվական գրքույկը հիմնված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով 2012-2013 թթ.
իրականացված «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական
տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության վրա:

Ամբողջական դիտարկում

ՄԱՆԿԱԲԱՐՁԱՆԵՈՆԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

հրատարակություն

Սույն կլինիկական չափորոշիչը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նյութերի հիման վրա, ՀՀ առող ջապահության նախարարության, Վերարտադրողական առող ջու թյան, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրա պետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիﬓ ադրաﬕ համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

 

 
 

 

Ամբողջական դիտարկում

Էջեր