Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Բնակչության հիմնախնդիրներն ուշադրության կենտրոնում են. Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպեցինք Կապանի համայնքապետին

Բնակչության հիմնախնդիրներն ուշադրության կենտրոնում են. Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպեցինք Կապանի համայնքապետին

News

Բնակչության հիմնախնդիրներն ուշադրության կենտրոնում են. Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպեցինք Կապանի համայնքապետին

calendar_today 11 August 2021

Սյունիք այցելության ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը հանդիպեցին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ՝ երիտասարդների և առողջ ապրելակերպի, կանանց տնտեսական կարողությունների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության խրախուսման, տարեցների ներգրավման, ժողովրդագրական, հումանիտար, մարդու իրավունքների և բազմաթիվ այլ հարցեր։ 

Ծովինար Հարությունյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք վերաբերում են հիմնադրամի չորս հիմնական աշխատանքային ուղղություններին՝ վերարտադրողական և մայրական առողջությանը, երիտասարդությանը, կանանց դերի բարձրացմանը և կարողությունների զարգացմանն ու ժողովրդագրությանը:

Կարևորելով կանանց տնտեսական կարողությունների զարգացումը՝ Մարդու իրավունքների պաշտպանը համայնքապետին ներկայացրեց իրականացված ծրագրերը, որոնք նպաստել են կանանց ինքնուրույն եկամուտ ստանալուն, որն իր հերթին դրական ազդեցություն է ունեցել նրանց ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման վրա: Մատնանշվեցին նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ իրականացրած ծրագրերը և բարձր գնահատվեց դրանց դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Հանդիպմանը մեծապես կարևորվեց երիտասարդների առողջությունը և առողջ ապրելակերպը։ Նշվեց նաև, որ օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Կապանում՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ։

Հատուկ ուշադրություն դարձնելով կանանց կարողությունների զարգացմանը, Ծ. Հարությունյանը ներկայացրել է իրենց աջակցությամբ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի և Կապան համայնքներում արդեն իսկ հաջողությամբ գործող կանանց ռեսուրսային կենտրոնների աշխատանքը, որոնց օրինակը տարածվել է Հայաստանի այլ մարզեր: Ռեսուրսային կենտրոնների օգնությամբ կանայք վերապատաստվում են, մասնագիտություն են ստանում, աշխատանք են գտնում, մասնակցում են սոցիալական ձեռնարկատիրությանը, ստանում այլ աջակցություն։ Քննարկվեցին նաև ժողովրդագրական մի շարք հարցեր, մատնանշվել են հիմնական խնդիրները, արվող աշխատանքները։

Գևորգ Փարսյանը կարևորեց այցը և պատրաստակամություն հայտնեց աջակցել համայնքի բնակչությանն ուղղված զարգացման նախաձեռնություններին: Իրենց հերթին, Արման Թաթոյանը և Ծովինար Հարությունյանը բարձր գնահատեցին Կապան համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի պատրաստակամությունը նշված նախաձեռնությունների համատեղ իրականացման հարցում:

Հանդիպումից հետո տեղի է ունեցավ համատեղ այց Սյունիք բնակավայր` բնակիչների հետ հանդիպման: