You are here

 

2016 թ․ մայիսի 16-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մասնակցեց մամուլի երկու ասուլիսի՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան:

Առաջին ասուլիսը տեղի ունեցավ «Անդրադարձ» մամուլի ակումբում: Բանախոսներն էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» տնօրեն Արման Սարգսյանը: 

Ասուլիսին ներկայացվեցին «ՀՀ-ում ամուսնալուծությունների եւ դրանց հնարավոր պատճառների» վերաբերյալ` «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» կատարած հետազոտության արդյունքներն ու խնդրի վերաբերյալ միջազգային ու տարածաշրջանային տվյալները:

Երկրորդ ասուլիսի հյուրերն էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, 14 երեխաների ծնողներ Մարտիկ և Անժելա Մելքոնյանները՝ Արարատի մարզի Այգավան գյուղից, և երգչուհի, միայնակ մայր Ալլա Նավասարդյանը:

Ասուլիսին քննարկվեցին բազմազավակության առաելություններն ու թերությունները, երեխաներին անհրաժեշտ խնամքի ու կրթության հարցերը, ինչպես նաև պետության որդեգրած ժողովրդագրական քաղաքականության դրույթներն ու ներկայում կառավարության դիտարկած՝ ժողովրդագրական բարեփոխման ծրագիրը: