You are here

Այս տարվա զեկույցը նվիրված է 7 միլիարդանոց աշխարհում երկրների և մարդկանց առջև ծառացած ժողովրդագրական խնդիրներին: Այն վերնագրված է «Մարդիկ և հնարավորությունները 7 միլիարդանոց աշխարհում»:

«Ճիշտ պլանավորման և մարդկանց ուղղված գրագետ ներդրումների առկայության պարագայում, որոնց նպատակը կլինի ոչ միայն վերջիններիս, այլև աշխարհի տեսանկյունից ճիշտ որոշումներ կայացնելու նրանց ունակության մեծացումը, 7 միլիարդանոց աշխարհի բնորոշ գծերը կարող են դառնալ բարգավաճ, էկոլոգիապես կայուն քաղաքները, արդյունավետ աշխատուժը, որն ապահովում է տնտեսության աճը, և երիտասարդությունը, որն իր նպաստն է բերում հասարակության բարեկեցությանը», - նշել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը զեկույցի նախաբանում:

«Աշխարհի բնակչությունը 2011» զեկույցը հիմնականում հիմնվում է տեղերից ստացված նյութերի վրա, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես են ժողովրդագիրները, ազգային ղեկավարները, պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անհատները փորձում դիմագրավել ժողովրդագրական միտումներին՝ բնակչության ծերացումից մինչև երիտասարդների թվի արագ աճ, ժողովրդագրական աճի բարձր տեմպերից մինչև բնակչության թվաքանակի կրճատում, արագ ուրբանիզացիայից մինչև աճող միջազգային միգրացիա: Զեկույցը նյութեր է ներկայացնում հետևյալ երկրներից՝ նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Մեքսիկա, Մոզամբիկ, Նիգերիա, Ֆինլանդիա և Եթովպիա:

Մանրամասների համար այցելեք զեկույցի էջը, ինչպես նաև զեկույցին նվիրված էջը ՄԱԲՀ գլոբալ վեբ կայքու