Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Ստորագրվեց եռակողմ միջազգային հուշագիր՝ ժողովրդագրության ոլորտում համագործակցության վերաբերյալ

Ստորագրվեց եռակողմ միջազգային հուշագիր՝ ժողովրդագրության ոլորտում համագործակցության վերաբերյալ

News

Ստորագրվեց եռակողմ միջազգային հուշագիր՝ ժողովրդագրության ոլորտում համագործակցության վերաբերյալ

calendar_today 15 March 2023

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը և ԿՀՎՄԻ գլխավոր տնօրեն Ալբերտ Վան Յաա
ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը և ԿՀՎՄԻ գլխավոր տնօրեն Ալբերտ Վան Յաարսֆելդը

Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Ավստրիայում տեղակայված Կիրառական համակարգերի վերլուծման միջազգային ինստիտուտը (ԿՀՎՄԻ) Լաքսենբուրգում կնքեցին փոխըմբռնման եռակողմ հուշագիր։ Հուշագրի ընդհանուր նպատակն է խորհրդատվություն տրամադրել Հայաստանի կառավարությանը, մասնավորապես ՀՀ ԱՍՀՆ-ին՝ մեր երկրի ներկա ժողովրդագրական մտահոգությունների վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրեցին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը և ԿՀՎՄԻ գլխավոր տնօրեն Ալբերտ Վան Յաարսֆելդը։

Այս համագործակցության շրջանակներում, ի թիվս այլ աշխատանքների, աջակցություն կտրամադրվի Հայաստանի ժողովրդագրության նոր ռազմավարության փորձագիտական գնահատման առումով, ինչպես նաև գործիքների արդյունավետ մշակման և տարբեր հետազոտական մեթոդների միջոցով լավագույն քաղաքականության լուծումների ձևակերպման գործում՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի և ԿՀՎՄԻ -ի և ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի փորձի վրա։

Կիրառական համակարգերի վերլուծման միջազգային ինստիտուտն աշխարհի առաջատար հետազոտական կենտրոններից է, որը երկրներին խորհրդատվություն և հետազոտական հենք է տրամադրում քաղաքականությունների մշակման համար, մասնավորապես, ժողովրդագրության ոլորտում։ Այն ներառում է ավելի քան 400 հետազոտող աշխարհի 52 երկրից։