You are here
Նոր թողարկումներ
Տեղեկատվական թերթիկ / Հղիության հաշվիչ
Տեղեկատվական թերթիկ հղիության սեռով պայմանավորված ընդհատումների մասին, որը նաև ծառայում է որպես հղիության օրացույց-հաշվիչ:
Խորհրդատվության օգնությամբ հղիության սեռով պայմանավորված ընդհատումը կանխելու 6 քայլ
Տեղեկատվական թերթիկը վեց պարզ քայլով ներկայացնում է, թե ինչ կարող են անել բուժաշխատողները, հղիության սեռով պայմանավորված ընդհատումները կանխելու համար:
Հայաստանի Հանրապետությունում բնակչության վերարտադրողական վարքագծի և միգրացիոն ռիսկերի ուսումնասիրության
Հայաստանի Հանրապետության բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտությունն իրականացվել է 2017թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին ՀՌԿԿ-Հայաստանի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը` բնակչություն և զարգացում (ԲԶ) ծրագրի շրջանակում ցուցաբերել է ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Սույն հետազոտության նպատակն էր ՀՀ բնակչության վերատադրողական վարքագծի ակտիվացման, ծնունդների թվի փոփոխման վրա խթանիչ և ապախթանիչ ազդեցություն ունեցող գործոնների բացահայտման միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում վարվող ժողովրդագրական և ընտանիքի քաղաքականությունների կատարելագործմանը:
Սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության կանխարգելման նպատակով վաղ մանկության շրջանում երեխայի խնամքի և զարգացման ծառայությունների ընդլայնման պետական քաղաքականության բարեփոխումների ծախսերի և իրատեսականության վերլուծություն
Սույն փաստաթուղթը մշակվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակներում: Փաստաթղթի բովանդակությունը որևէ
ՏՆԱԹԿԳ ծրագրի տեղեկատու 1
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ Տղաների նախընտրության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի տեղեկատու թիվ 1:
Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի և նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված որակական հետազոտություն
ՆԱԽԱԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԲԱԿՏԵՐԻԱԼ ՎԱԳԻՆՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ
Ուղեցույցի նպատակն է. բարելավել նախադեռահասային և դեռահասային տարիքում բակտերիալ վագինոզի ախտորոշումը և բուժումը, օպտիմալացնել հակաբիոտիկների կիրառումը, տրամադրել ապացուցողական խորհուրդներ` վագինոզի կանխարգելման և արդյունավետ վարման նպատակով, բարելավել տվյալ խմբի պացիենտների վարման ելքերը: Ուղեցույցը չի հակասում, այլ հիմնվելով ապացուցողական բժշկության արդի եվրոպական, ամերիկյան, կանադական, ավստրալիական գրականության վրա, լրացնում է գործող չափորոշիչները, հատկապես անդրադառնալով այնպիսի կլինիկական խնդիրների, որոնք լուսաբանված չեն առկա փաստաթղթերում: Ուղեցույցը չի ներառում տրիխոմոնազի և սնկային վագինոզի դեպքերի վարումը:
ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 2017․ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱԳԻՐ
ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 2017․ «ԱՆՋԱՏ ԱՇԽԱՐՀՆԵՐ․ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՐՈՒՄ» ԶԵԿՈՒՅՑ
ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱԳԻՐ
«Աշխարհի բնակչությունը 2017» զեկույց
Զեկույցն անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն:
Հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների կանխարգելում․ ձեռնարկ բուժաշխատողների համար
Սույն ձեռնարկի նպատակն է բուժաշխատողներին նորածինների սեռերի անհամամասնության բնույթի և հետևանքների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելը և երևույթի կանխարգելման գործընթացում նրանց ներգրավելը: