You are here

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում Կանանց միջազգային օրվա տոնակատարությամբ տրվեց «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։ 

Քարաշենի միջնակարգ դպրոցում անցկացված միջոցառումը համախմբեց հիմնական շահագրգիռ կողմերին և համայնքի անդամներին՝ անդրադառնալու կանանց և տղամարդկանց իրավահավասարության ուղղությամբ ձեռքբերումներին ու գենդերային կարծրատիպերը փոփոխելուն ուղղված հետագա անելիքներին։

Three girls and a woman standing and smiling. Woman handovers a gift to them.

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ողջունեց միջոցառումը և ընդգծեց մարզերի համայնքների ներգրավման կարևորությունը։ «Սա հիանալի հնարավորություն է քննարկելու համայնքի բոլոր անդամների համար հավասար հնարավորություններ ստեղծելու ուղիները, ինչպես նաև մասնակցելու մեր հասարակության մեջ հավասարությունը խթանող գործողություններին»:

A man is standing in front of a programmatic banner and speaking through a microphone.

«Կանանց միջազգային օրվա տոնակատարությունն ու «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը ևս մեկ անգամ հիշեցնում են հավասարության խթանման կենսական կարևորության մասին: Կանանց հզորացումից շահում են ոչ միայն կանայք, այլև ընտանիքները, համայնքներն ու ողջ աշխարհը: Կանայք զարգացման և սոցիալական փոփոխությունների վճռորոշ շարժիչ ուժն են, ուստի նրանց ուղղված ներդրումները միևնույն ժամանակ ուղղված են բոլորի համար ավելի լավ ապագայի ստեղծմանը»,- իր ողջույնի խոսքում ընդգծեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:

Tsovinar Harutyunyan, Head of Office, UNFPA Armenia, gives a welcoming speech.

Միջոցառման ընթացքում ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակն ու «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագիրը գրքեր նվիրաբերեցին Քարաշենի դպրոցի գրադարանին։

A group of people sitting and enjoying a performance during a March 8 celebration event.

«Ծրագրի երկրորդ փուլում մեր հիմնական նպատակն է լինելու ներգրավել հասարակության անդամներին գենդերային հավասարության խթանմանն ու բռնության կանխարգեմանն ուղղված նախաձեռնություններում: Հայաստանում մենք նախատեսում ենք կիրառել նորարարական մոտեցումներ, որոնք ոչ միայն բարձրացնում են մարդկանց իրազեկվածությունն այս հարցի շուրջ, այլև օգնում են նրանց հասկանալ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության պատճառներն ու հետևանքները»,- ասաց ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օլգա Ազատյանը։

A woman speaking through microphone

Միջոցառման ընթացքում կայացած «Աղջիկների ուժը» թեմայով քննարկումը ներառում էր Քարաշենցի չորս երիտասարդ աղջիկների ոգեշնչող պատմությունները՝ ընդգծելով ապագայի նրանց երազանքներն ու մարտահրավերները հաղթահարելու տոկունությունը։

Three girls sitting around a table, one of them speaking through a microphone.

Քննարկման մասնակից աղջիկներից ապագա ծրագրավորող, 20-ամյա Արմինե Լալայանն ասաց, որ ընտրել է իր մասնագիտությունը՝ առաջնորդվելով համակարգիչների և տեխնիկայի նկատմամբ դեռ մանկուց ունեցած մեծ հետաքրքրությամբ։ «Ես ընտրել եմ այս մասնագիտությունը, որպեսզի կոտրեմ այն կարծրատիպը, թե ծրագրավորմամբ միայն տղաներն են զբաղվում։ Ես ձգտում եմ շատ լավ սովորել, քանի որ երազում եմ մեր համայնքում տեղեկատվական տեխնոլոգիաների ակումբ բացել և ավելի լավ հնարավորություններ ստեղծել իմ հասակակիցների համար։ Իմ ամենամեծ երազանքը խաղաղությունն է, բայց նաև հույս ունեմ, որ մեր համայնքի երիտասարդներն ավելի ակտիվ կլինեն և կնախաձեռնեն բազմաթիվ ծրագրեր՝ նրանց հաջողության հասնելու հնարավորություն տալու համար»։

Two girls sitting around a table, one of them speaking through a microphone.

Միջոցառումը եզրափակեց Նաիրյան վոկալ անսամբլի «Հանդիպում 100 տարի անց» բեմադրությունը, որը ներկայացնում էր 19-րդ դարի նշանավոր հայ կանանց և նրանց հզորացման ճանապարհորդությունը:

Քարաշենում Կանանց միջազգային օրվա տոնակատարությունը «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի մաս է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Միջոցառմանը նաև աջակցել է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության հայաստանյան վարչությունը։

Սույն հրապարակումը պատրաստվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: 

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։