You are here

«Ընտանիք» ինստիտուտի հետազոտությունը իրականացվել է 2006 թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ցուցաբերել է ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Հետազոտության նպատակն է Հայաստանում «Ընտանիք» ինստիտտուտի, դրա կազմի և կառուցվածքի վերաբերյալ հավաքագրել մանրամասն վիճակագրական և ժողովրդագրական տվյալներ, ինչպես նաև օժանդակել «Ընտանիքի նկատմամբ պետական քաղաքականության հայեցակարգը և հիմնադրույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: