Հետազոտությունը դիտարկում է Հայաստանում հիմնական ինստիտուցիոնալ դերակատարների և քաղաքացիների ընկալումները, վերաբերմունքը և գործելակերպերը ընտանեկան բռնության (ԸԲ) առումով:
ԵՄ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորած և ՄԶՄԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքները կընդլայնեն Հայաստանում ԸԲ-ին ուղղված քաղաքականությունների ապացուցային հենքը և կօգնեն քաղաքականությունը տեղ հասցնելու համար յուրաքանչյուր թիրախային խմբին հարմարեցված արդյունավետ միջոցներ մշակել: