Ներածություն
Մենք խթանում ենք գենդերային հավասարությունը և հզորացնում ենք կանանց, աղջիկներին ու երիտասարդներին, որպեսզի իրենց մարմնի ու ապագայի մասին որոշումներն իրենք կայացնեն։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ ավելի քան 150 երկրներում՝ ապահովելու սեռական և վերարտադրողական առողջության լայն շրջանակի ծառայությունների հասանելիություն: Մեր նպատակն է մինչև 2030 թվականը վերջ դնել ընտանիքի պլանավորման չբավարարված կարիքին, կանխելի մայրական մահացությանը, գենդերային հիմքով բռնությանը և վնասակար գործելակերպերին, ներառյալ` մանկահասակների ամուսնությունը և կանանց սեռական օրգանների խեղումը։