Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԲՀ մասնակցությամբ Տնտեսագիտական համալսարանում նշվեց Վիճակագրության համաշխարհային օրը

ՄԱԲՀ մասնակցությամբ Տնտեսագիտական համալսարանում նշվեց Վիճակագրության համաշխարհային օրը

ՄԱԲՀ մասնակցությամբ Տնտեսագիտական համալսարանում նշվեց Վիճակագրության համաշխարհային օրը

calendar_today 20 October 2014

2014 թ․-ի հոկտեմբերի 20-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Վիճակագրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, համալսարանի գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ, բուհի աշխատակիցներ, ինչպես նաև հատուկ հյուրեր՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը և Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Մասնագիտական օրվա առիթով նախ ներկաներին շնորհավորեց Արմինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ գրադարանի կողմից կազմակերպվող միջոցառումները շարունակական կլինեն, ապա ավելացրեց, որ գրադարանը համագործակցում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ, և միջոցառումը կազմակերպվել է այդ համագործակցության շրջանակներում:

Ներկաներին ողջունեց դեկան Մանուկ Մովսիսյանը, ով ներկայացրեց Վիճակագրության համաշխարհային օրը նշելու հետ կապված մանրամասներ՝ շեշտելով, որ 2010թ. ՄԱԿ-ի Վիճակագրական հանձնաժողովի 41-րդ նստաշրջանում ընդունվեց որոշում` հոկտեմբերի 20-ը Վիճակագրության համաշխարհային օր ընդունելու վերաբերյալ, տոնը նշվում է 5-րդ անգամ: Այնուհետև ելույթ ունեցան Աննա Հովհաննիսյանը և Կարինե Կույումջյանը, նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կազմակերպության գործունեությունը, գործառույթները: Հյուրերը ևս, կարևորեցին վիճակագրի մասնագիտությունը՝ նշելով, որ այն հանրապետության համար առանցքային դերակատարում ունի:

Շնորհավորանքի խոսք ասաց նաև ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչի ժ/պ Կարեն Հակոբյանը: Բանախոսները պատասխանեցին լսարանի հարցերին: Գեղեցիկ միջոցառման համար կազմակերպիչներին իրենց շնորհակալական խոսքն ասացին վիճակագրության ամբիոնի պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանը և նույն ամբիոնի դոցենտ Վալերյա Ալեքսանյանը: Միջոցառման ընթացքում դահլիճում ցուցադրվեցին վիճակագրությանն առնչվող գրքեր: Վերջում ուսանողներին մասնագիտական տոնի առիթով բաժանվեցին յուրատեսակ դիզայնով նոթատետրեր և էջանշան-օրացույցներ: Օրվա առիթով շնորհավորում ենք ոլորտի աշխատակիցներին և վիճակագրություն մասնագիտության ուսանողներին: