Ծովինարն առաջին մասնագիտությամբ լեզվաբան է։ Ուսանել է քաղաքագիտություն, Հայաստանի ամերիկյան համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում՝ համեմատական իրավաբանական հետազոտություններ մասնագիտությամբ։
Վաղ 2000-ականներից Ծովինարն աշխատել է մարդու իրավունքների ոլորտում՝ կենտրոնանալով կանանց իրավունքների և գենդերային հավասարության շուրջ։
թ.-ին Ծովինարը միացել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին՝ որպես Ծրագրերի ղեկավար։ 2019 թ. սեպտեմբերին ստանձնել է ՄԱԲՀ Գործադիր ներկայացուցչի, իսկ 2020 թ. հունվարից՝ Գրասենյակի ղեկավարի պաշտոնը։