Go Back Go Back
Go Back Go Back

«100 տարի անց»-ի ամենամեծ բեմելը

 «100 տարի անց»-ի ամենամեծ բեմելը

News

«100 տարի անց»-ի ամենամեծ բեմելը

calendar_today 22 April 2023

The grand play of the "100 Years Later" performance!
More than 450 guests from the Berdavan, Koghb, Noyemberyan, and Yerevan communities witnessed the impressive play of the schoolchildren in the Tavush region.

450 հանդիսական, Բերդավանից, Կողբից, Նոյեմբերյանից և Երևանից ժամանած հյուրերը դիտեցին Տավուշի մարզի դպրոցականների հրաշալի խաղը։

Բեմականացումը իր շրջագայությունը սկսել էր դեռևս երկու տարի առաջ, երբ ՄԱԲՀ-ի,  ՕքսԵՋեն հիմնադրամի, Մուղդուսյան արվեստի կենտրոնի՝ Նաիրյան վոկալ անսամբլի հետ համատեղ ջանքերով Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավայիկ Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում ստեղծվեց «100 տարի անց» բեմականացումը։

Այն 20-րդ դարի հասարակա-քաղաքական կյանքում մեծ դերակատարում ունեցող հայազգի կանանց մասին: Ներկայացման ժամանակ առաջին դեմքով կներկայանան Առաջին Հանրապետության կին պատգամավորներ՝ Վարվառա-Վարյա Սահակյանը, Կատարինա Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, ինչպես նաև գրող-հրապարակախոս, հասարակա-քաղաքական գործիչներ՝ Զապէլ Եսայեանն ու Շուշանիկ Կուրղինյանը։

Այս անգամ «Հանդիպում 100 տարի անց» բեմականացումը, որպես փորձնական նախաձեռնություն, ներկայացվեց Տավուշի մարզում տեղի պատանիների մատուցմամբ։ Նախաձեռնությանը մասնակից են դարձել Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բերդավան, Կողբ և Նոյեմբերյան բնակավայրերի ավագ դասարանի աշակերտները։ Նրանք մարմնավորեցին Զապէլ Եսայեանի, Շուշանիկ Կուրղինյանի, Վարվառա Սահակյանի, Կատարինա Զալյան-Մանուկյանի, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի ու Մարիամ Թումանյանի դերերը։


Նախաձեռնության նպատակն էր նաև բարձրացնել ուսուցիչների ու աշակերտների իրազեկվածությունը՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների մասին, ինչպես նաև առաջարկել գործիքակազմ կրթական հաստատություններում նմանատիպ նախաձեռնություններ իրականացնելու համար։

«Այս բեմականացման մեջ ներկայացված են հզոր հայ կանանց կերպարներ և նրանցից յուրաքանչյուրը հրաշալի օրինակ կարող են ծառայել մեր երիտասարդների համար և լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը շատ ու շատ կրթական հաստատություններ կայցելի ու նոր պատանիներ նորովի կմատուցեն բեմականցումը»,- իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։  

«Կուզենայի, որ իմ կերպարը ավելի բացվեր, ինքը գալիս է, կարևոր խոսքերն ասում է, բայց կերպարը չի բացվում։ Բայց կերպարն ավելի շատ ասելիք ունի»,- նշեց Վարվառա Սահակյանի դերակատար Նանե Ազատյանը և ոգևորությամբ պատմում է իր կերպարի զգեստի մասին,- «Հավաքված զգեստ է, որ նայես, կհասկանաս միանգամից, որ կերպարը նախաձեռնող, հպարտ կին է, իր բնավորությունը ավելի է բացվում այդ զգեստի շնորհիվ»։

«Երբ կարդացի սցենարը, հասկացա, որ նմանեցնում եմ ինձ և Շուշանիկին։ Ինքը շատ ակտիվ կերպար է, շատ ուրախացա, որ ինձ տվեցին դերը, որովհետև իմ երազած դերն է»,- իր խոսքում նշում է Շողիկ Մկրտչյանը` Շուշանիկ Կուրղինյանի դերակատարը։


«100 տարի անց» բեմականացում. պատրաստվում ենք պրեմիերային