Go Back Go Back
Go Back Go Back

Բարելավելով ջատագովության հմտությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար

 Բարելավելով ջատագովության հմտությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար

News

Բարելավելով ջատագովության հմտությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար

calendar_today 19 July 2023

 Mushegh Hovsepyan, president of "Disability Rights Agenda" NGO and the expert presenting the research findings
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փորձագետը ներկայացնում են Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության կազմակերպությունների ադվոկացիոն կարիքների գնահատման արդյունքները

Tsovinar Harutyunyan, head of UNFPA Armenia and Mushegh Hovsepyan, president of "Disability Rights Agenda" NGO talking about the event
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի հետ մեկնարկեց երկօրա համաժողով, որի նպատակն էր հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների, այնպես էլ նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցների ջատագովության կարողությունների բարելավումը։

Mushegh Hovsepyan, president of "Disability Rights Agenda" NGO presenting the agenda during the meeting

«Այս հանդիպման անհրաժեշտությունը պարզ դարձավ այս տարի՝ շուրջ 35 կազմակերպությունների շրջանում արված կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելիս, և օրակարգը ձևավորեցինք հենց այդ երեք հիմնական անելիքների շուրջ. ջատագովության համար ֆոնդհայթայթման իրականացում, արդյունավետ հաղորդակցություն և ցանցային համագործակցություն»,- նշեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը։

Tsovinar Harutyunyan, head of UNFPA Armenia, welcoming the initiative and the participants

Հանդիպմանը մասնակիցներին ողջունեց նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը՝ կարևորելով նախաձեռնությունը.

«Հատկապես 2021թ․-ին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի ընդունումից հետո, երկրում իրականացվում են բազմաթիվ փոփոխություններ և նոր թափ են ստանում պետական մի շարք ծրագրեր. լինի դա անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, անձնական օգնականի ծառայությունը, մարզերում ծառայությունների ընդլայնումը և այլն։ Իսկ ջատագովության կարողությունները կօգնեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք և կազմակերպությունները կարողանան արդյունավետ և բովանդակալից կերպով մասնակցել քաղաքականությունների, ծրագրերի և կանոնակարգերի մշակմանն ու իրականացմանը»։

meeting participants raising questions

meeting participants raising questions

Երկօրյա հանդիպման արդյունքում մասնակիցների կողմից մշակվեց ջատագովության եռամյա գործողությունների պլան, որը, ինչպես նշեց Մուշեղ Հովսեփյանը, թույլ կտա դոնոր կառույցներին հասկանալու, թե որոնք են ոլորտի առաջնահերթությունները և ինչպիսի աջակցության անհրաժեշտություն կա։

Նախաձեռնությունն իրականացվեց ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի UNPRPD_MPTF ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ծրագրերի ներդրման համար բարենպաստ ﬕջավայրի և էկոհամակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում: Այն երկամյա համատեղ ծրագիր է և Հայաստանում իրականացվում ՄԱԿ-ի երեք գործակալությունների կողմից՝ ՄԱԲՀ, Յունիսեֆ Հայաստան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր։