Go Back Go Back
Go Back Go Back

Ղարաբաղից տեղահանված կանայք ու աղջիկներն ամենախոցելիներից են

Ղարաբաղից տեղահանված կանայք ու աղջիկներն ամենախոցելիներից են

News

Ղարաբաղից տեղահանված կանայք ու աղջիկներն ամենախոցելիներից են

calendar_today 06 October 2023

Armenian refugee appeal
Armenian refugee appeal

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն արձագանքում է Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների կարիքներին: Մոտ 100 հազար փախստական ​​արդեն Հայաստանում է: Նրանց շարքերում են խոցելի կանայք, աղջիկներ և նորածիններ։

ՄԱԲՀ-ն գործընկեր կառույցների հետ համատեղ տրամադրում է հիգիենայի փաթեթներ, գործարկում ապահով տարածքներ կանանց և աղջիկների համար, ինչպես նաև աջակցում առաջնային ծառայությունների մատուցմանը: Հիգիենայի փաթեթները ներառում են կանանց և աղջիկների համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ առաջնային պարագաներ, որոնք հաճախ բացակայում են, երբ անվտանգության, սննդի և ջրի անհապաղ կարիք է առաջանում: ՄԱԲՀ-ն իր ջանքերն է ուղղում՝ ապահովելու մայրական առողջության պահպանման, պաշտպանության, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների հասանելիությունը։

ՄԱԲՀ-ն առաջին օրվանից աշխատում է համայնքերում՝ առաջին անհրաժեշտության պարագաներ և ծառայություններ մատուցելով խոցելի փախստականներին Հայաստանի հարավ-արևելյան մարզերում՝ Սյունիքում և Վայոց ձորում, ինչպես նաև Կոտայքում ու Արարատում։

Օգնեք մեզ ընդլայնելու մեր աջակցությունը՝ Հայաստանում ապաստանած փախստական կանանց, աղջիկների և խոցելի մարդկանց օգնելու համար։

ՆՎԻՐԱԲԵՐԻՐ ՀԻՄԱ