Go Back Go Back
Go Back Go Back

Մարզային և տեղական իշխանությունների դերը Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման և գործողությունների ազգային ծրագրի տեղայնացման մեջ

Publisher

Number of pages

4

Author

UNFPA Armenia

Publication

Մարզային և տեղական իշխանությունների դերը Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման և գործողությունների ազգային ծրագրի տեղայնացման մեջ

Publication date

07 November 2022

Download Icon

Հայաստանի Հանրապետությունում նորածինների սեռերի անհամամասնությունը սկսել է աստիճանաբար աճել 1990-ականների սկզբից։ 1995 թ.-ին 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա, 1998 թ․ այդ ցուցանիշը գերազանցել է 115-ը, իսկ 2000 թ․-ին հասել է 120-ի (նորածինների սեռերի համամասնության բնական մակարդակ է համարվում 104-106 տղայի հաշվով 100 աղջիկ ցուցանիշը)։ Հետագայում, սակայն, որոշակի բարելավումներ նկատվել են նորածինների սեռերի անհամամասնության կրճատման մեջ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նորածինների սեռերի համամասնության շարժընթացը վերջին տասը տարիներին հետևյալ պատկերն ունի․

  • 2012-ից 2017 թթ. ընթացքում ցուցանիշը նվազել է՝ 115 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունից դառնալով 110 տղա՝ 100 աղջկա հաշվով․
  • 2018-ից 2020 թթ․ ցուցանիշը եղել է կայուն՝ 111 տղա՝ 100 աղջկա հաշվով․ 
  • 2021 թ․ հարաբերակցությունն իջել է՝ 108.8 տղա 100 աղջկա հաշվով.
  • 2022 թ․ առաջին կիսամյակի արդյունքներով 100 աղջկա հաշվով ծնվել է 111 տղա, սակայն պատկերը կամբողջանա տարեկան տվյալներն ամփոփելուց հետո:

Պտղի սեռի խտրական ընտրության (ՊՍԽԸ) կանխարգելման նպատակով, առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների
համատեղ որոշմամբ, 2020 թ.-ից Հայաստանում իրականացվում է ՊՍԽԸ կանխարգելման գործողությունների ազգային ծրագիրը։ Այդուհանդերձ,
գործողությունների իրականացման մեջ բավարար չափով ներգրավված չեն մարզային և տեղական իշխանությունները, և, ծրագրի տեղայնացման նպատակով, անհրաժեշտ է ներդնել վերջիններիս ներգրավվածության ընդլայնման մեխանիզմներ։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև 2022 թ. հունիսին Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածվածությունը և պատճառները գնահատելու նպատակով իրականացված հետազոտության արդյունքները՝ սույն փաստաթուղթն առաջարկություններ է ներկայացնում ՊՍԽԸ
կանխարգելման մեջ մարզային և տեղական իշխանությունների դերի ընդլայնման վերաբերյալ։