Go Back Go Back
Go Back Go Back

Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում

Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում
Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում

Publisher

ՄԱԲՀ

Number of pages

75

Author

UNFPA Armenia

Publication

Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում

Publication date

11 January 2023

Download Icon

Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության նպատակն է պարզել Հայաստանում 18-49 տարեկան՝ երբևէ հղիություն ունեցած կանանց, նրանց ընտանիքի անդամների մոտեցումները և տրամադրվածությունները երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին։

Հետազոտության խնդիրն է գնահատել Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները, ինչպես նաև այս ասպարեզում փոփոխությունները և միտումները վերջին 5 տարվա ընթացքում՝ անցկացնելով համեմատական վերլուծություն 2017 թ.-ին իրականացված հետազոտության հետ:

Հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի հունիս ամսին քանակական և որակական մեթոդների համադրությամբ՝ կիրառելով տվյալների հավաքման 3 մեթոդ՝ փաստաթղթերի վերլուծություն, հեռախոսային հարցազրույցներ Հայաստանում բնակվող, երբևէ հղիություն ունեցած 18-49 տարեկան 1,920 կանանց հետ և 5 ֆոկուս խմբային քննարկում՝ ոլորտում ներգրավված որոշում կայացնողների, բուժաշխատողների, փորձագետների և ամուսնացած կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ։

Համեմատական վերլուծությունը հնարավոր դարձնելու համար կիրառվել է 2017 թ.-ին անցկացված հետազոտության մեթոդաբանությունը և ընտրանքի չափը։ Զեկույցում հետազոտության արդյունքները ներկայացված են ըստ մեթոդների։ Նախ, ընդհանուր անդրադարձ է կատարվում պտղի սեռի խտրական ընտրության իրավիճակին Հայաստանում և աշխարհում, այնուհետև ներկայացվում են քանակական և որակական հետազոտության արդյունքները՝ առանձին բաժիններով։

Հետազոտությունն իրականացվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային
Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի
Բնակչության հիմնադրամի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: