Go Back Go Back
Go Back Go Back

Երիտասարդության միջազգային օր. Հրազդան 2022

Share Icon

Events

Երիտասարդության միջազգային օր. Հրազդան 2022

calendar_today 12 August 2022

location_onHrazdan

Երիտասարդության միջազգային օր. Հրազդան 2022
Երիտասարդության միջազգային օր. Հրազդան 2022

Արդեն 23 տարի է, ինչ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը նշվում է, որպես Երիտասարդության միջազգային օր։ 

Այս տարի օրվա թեման է. «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար»։ 

ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար աշխարհը պետք է ստեղծի հնարավորություններ, որպեսզի բոլոր սերունդները կարողանան իրացնել իրենց ողջ ներուժը, ինչպես նաև ապահովվի սերունդների միջև համերաշխությունն ու համագործակցությունը, համահունչ ՄԱԿ-ի որդեգրած՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի» սկզբունքին։ 

Այս տարի Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ը նշելու ենք 2022թ․-ի «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում։

Օրը հագեցած է լինելու կրթական, ճանաչողական և մշակութային մի շարք միջոցառումներով, որոնք ընտրվել են երիտասարդների շրջանում իրականացված առցանց հարցման հիման վրա։ 

Նախաձեռնությունը մեկնարկելու է պաշտոնական բացման արարողությամբ, որին կհաջորդի սպորտային ժամանցային մրցույթ՝ սերունդների համերաշխության խորագրի ներքո։ Մրցույթից հետո տեղի կունենա «Տեղեկատվական օր և հնարավորությունների տոնավաճառ», ավելի քան տասը պետական, տեղական և միջազգային կառույցների մասնակցությամբ, որոնք կներկայացնեն երիտասարդներին ուղղված իրենց ծրագրերն ու հնարավորությունները՝ աշխատաշուկա մուտք գործելուց մինչև կրթական հնարավորություններ, նոր հմտությունների ձեռքբերում, կամավորություն և այլն։ 

Այնուհետև տեղի կունենա, սթրիթ արտի դասընթաց, քաղաքային շրջայց և  բացօթյա ինտերակտիվ խաղ,  իսկ  օրը կեզրափակվի համերգով։ 

Օգոստոսի 12-ին կամփոփվի նաև նորարարական ու երիտասարդական ՕՍՄ գաղափարների մրցույթը Կոտայքի մարզի համար։ 

Նախաձեռնությունն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հրազդանի համայնքապետարանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, «The body shop»-ը, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն։