Go Back Go Back
Go Back Go Back

«Արժեք ստեղծող երիտասարդ». Երիտասարդության միջազգային օրը Գյումրիում

«Արժեք ստեղծող երիտասարդ». Երիտասարդության միջազգային օրը Գյումրիում

News

«Արժեք ստեղծող երիտասարդ». Երիտասարդության միջազգային օրը Գյումրիում

calendar_today 22 August 2022

«Արժեք ստեղծող երիտասարդ». Երիտասարդության միջազգային օրը Գյումրիում
«Արժեք ստեղծող երիտասարդ». Երիտասարդության միջազգային օրը Գյումրիում


«Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանս»-ով մեկնարկեց  Երիտասարդության միջազգային օրը Գյումրիում, որին մասնակից դարձան հարյուրից ավելի երիտասարդներ Գյումրիից և Շիրակի մարզի այլ համայնքներից։

«Այսօր երիտասարդներին ոչինչ էլ չի խանգարում, պարզապես ինքնավստահություն է պետք, որպեսզի դու դրսևորես քեզ ու ամեն ինչի էլ կհասնես»,- համոզված է երիտասարդ մասնակիցներից՝ Սևադա Առաքելյանը։ 

Մասնակիցներից Աննա Կարապետյանն էլ նշում է. «Ինձ նման նախաձեռնություններն օգնում են ինքնազարգանալու և ինքնադրսևորվելու համար»։

Միջոցառումն նախաձեռնել էր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ։

«Երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես է։ Այս հարցում շատ կարևոր է պետական ու ոչ պետական հատվածների համագործակցությունը, քանի որ համագործակցության արդյունքում են ծնվում և կյանքի կոչվում լավ գաղափարներ։ Ինձ համար կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն արժեքահեն, մեր հասարակության, մեր երկրի համար պիտանի նախաձեռնություններով հանդես գան, իսկ մենք պատրաստ ենք միշտ համագործակցության և ինքս էլ, որպես մարզպետ, բաց եմ քննարկման ու աշխատանքի»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Արդեն 23 տարի է՝ 1999 թվականից ամբողջ աշխարհում նշվում է երիտասարդության միջազգային օրը, որն այդպիսին ճանաչվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից։ Փաստորեն երիտասարդության օրն էլ է երիտասարդ։ Մենք այսօր ունենք փայլուն, աշխատասեր երիտասարդներ, ովքեր ունեն բազում երազանքներ և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հասարակության և երկրի զարգացման հարցում։ Մենք միասին պետք է ամեն ինչ անենք, որ մեր երիտասարդները ունենան իրենց երազանքներն իրացնելու, իրենց պոտենցիալը ռեալիզացնելու հնարավորություն։ Համոզված եմ, բոլորիս համատեղ ջանքերով կկարողնանք հասնել առաջընթացի և մեր երազանքների իրացմանը»,- ողջույնի խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գենդերային ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը։ 

«Այսօր կարծես թե միակ օրն է, որ կարող ենք հանրայնորեն օգտագործել ու խոսել երիտասարդների հիմնախնդիրների մասին։ Խոսելով նաև այն հնարավորությունների մասին, որոնք առկա են և մենք նաև պարտավոր ենք ստեղծել այդ հնարավորությունները, որովհետև յուրաքանչյուր պետության զարգացման չափորոշիչներից մեկը երիտասարդների զարգացումով է չափվում։ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, մեր լավ գործընկերների հետ միասին կարողանում ենք ստեղծել այնպիսի մի միջավայր, որտեղ կունենանք Հայաստանում արժեք ստեղծող երիտասարդ և պատահական չէ, որ հենց այս կարգախոսն ենք ընտրել միջոցառման համար»,- նշում է Գյումրու «Երիտասարդկան նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։

Միջոցառման առաջին մասում «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը» թեմայով ելույթով հանդես եկավ ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը խոսեց անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին, իսկ ահա  ՄԱԲՀ-ի «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանի ելույթը վերաբերում էր Երիտասարդության միջազգային օրվա խորագրին՝ «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար»։ 

Ելույթներին հաջորդեցին քննարկումներ աշխատարաններում հետևյալ թեմաներով՝ «Ինքնաճանաչում, ինքնակատարելագործում», «Արվեստը և ես», «Տեղափոխություն Երևանից Գյումրի. Ձեռնարկատիրություն և տուրիզմ», «Մոտիվացիան ու ես. «Այն, ինչ չգիտես քո մասին»», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով»։

«Չկոնֆերանս»-ին էլ հաջորդեց «ԷՔՍՊՈ – Տոնավաճառ»-ը, որի շրջանակներում տարբեր ուսումնական հաստատությունների և ընկերությունների կողմից ներկայացվեցին կրթական և աշխատանքային հնարավորություններ:

Միջոցառման իրականացմանն աջակցում են նաև Շիրակի մարզպետարանը, Գյումրու համայնքապետարանը, «Level Event Company»-ին, «ZAVOD» Music Club-ը և «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը:


Լուսանկարները՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի