Go Back Go Back
Go Back Go Back

«Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթաց Գեղարքունիքի մարզի բուժաշխատողների համար

«Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթաց Գեղարքունիքի մարզի բուժաշխատողների համար

News

«Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթաց Գեղարքունիքի մարզի բուժաշխատողների համար

calendar_today 17 November 2023

«Վերարտադրողական առողջության հիմնախնդիրներն արտակարգ իրավիճակներում» խորագրով եռօրյա վերապատրաստում բուժաշխատողների համար
«Վերարտադրողական առողջության հիմնախնդիրներն արտակարգ իրավիճակներում» խորագրով եռօրյա վերապատրաստում Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի բուժաշխատողների համար

«Վերարտադրողական առողջության հիմնախնդիրներն արտակարգ իրավիճակներում» խորագրով եռօրյա վերապատրաստում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի բուժաշխատողների համար, որին մասնակից դարձան առողջապահական համակարգում առաջնային բուժօգնություն տրամադրող բուժքույրեր, բժիշկներ, մանկաբարձներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգներ։

Սուսաննա Խաչատրյանը դասընթացի մասնակիցներից է։ Մոտ մեկ տարի է, ինչ աշխատում է «Մեծ Մասրիկ» առողջության առաջնային պահպանման կենտրոնում, որպես բուժքույր․  «Այս երեք օրերի ընթացքում նոր գիտելիքներ ստացանք, թարմացրեցինք նաև մեր ունեցած գիտելիքները։ Հաշվի առնելով, որ այժմ աշխատում ենք արտակարգ ռեժիմով և հումանիտար իրավիճակներում աշխատանքը նոր չէ մեզ համար, այս դասընթացը հատկապես կարևոր էր և հույս ունեմ, որ այն շարունակական կլինի»,– իր խոսքում նշեց Սուսաննա Խաչատրյանը և հավելում,–«Հատկապես կառանձնացնեմ հղիության շրջանում աջակցության տրամադրման գիտելիքներին, նաև սեռավարակների, ՄԻԱՎ–ՁԻԱՀ-ին վերաբերող թեմաներն էին շատ օգտակար, երբ հնարավորություն ունեցանք ծանոթանալու ժամանակակից մոտեցումներին։ Կարևոր էր նաև, որ այս հանդիպումների շնորհիվ ծանոթացանք մարզում աշխատող մեր կոլեգաներին, կոնտակտներ փոխանակեցին և այժմ, կարիքի դեպքում գիտեմ, թե ում կարող եմ դիմել՝ ստանալու ճիշտ խորհրդատվություն»։

Լուսինե Ռոստումյանը դասընթացին էր միացել Գեղամասարից։ Բուժսպասարկման ոլորտում երկարամյա փորձ ունի, մոտ 40 տարի․ սկզբում աշխատել է, որպես  մանկաբույժ, իսկ վերջին տարիներին աշխատում է Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, որպես ընտանեկան բժիշկ։

«Դասընթացը շատ հետաքրքիր, ինտերակտիվ էր անցում, հնարավորություն ունեինք ուղղելու մեր բոլոր հարցերը ու ստանալու սպառիչ պատասխաններ։ Շատ կարևոր էր, որ դասընթացին մասնակցում էին ոչ միայն բժիշկներ, այլև բուժքույրեր, քանի որ հեռավոր համայնքներում հիմնականում բուժքույրեր են աշխատում և մինչև նեղ մասնագիտական օգնության ուղղորդելը, կարևոր է, որ իրենք էլ ունենան ամբողջական գիտելիքներ և կարողանան ճիշտ ուղղորդել, հատկապես արտակարգ իրավիճակներում»,– նշում է Լուսինե Ռոստումյանը։


Դասընթացն իրականացնում է ԱՌՆԱՊ հիմնադրամը՝ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականից։ Այս տարիների ընթացքում 700 բուժաշխատողներ են վերապատրաստվել և 600 փրկարար ծառայողներ։

Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթների նպատակն է արտակարգ իրավիճակների գոտում իրականացնել վերարտադրողական առողջության ոլորտի համակարգում, կանխարգելել սեռական բռնությունը և կարիքահեն աջակցություն տրամադրել սեռական բռնության ենթարկված անձին, կանխել վարակի փոխանցումը և նվազեցնել ՄԻԱՎ-ով և այլ վարակներով պայմանավորված հիվանդությունններն ու մահացությունը, ինչպես նաև կանխարգելել մայրական և նորածինների հիվանդացությունների և մահացության աճը, պլանավորել սեռական և վերարտադրողական առողջության համար համապարփակ ծառայություններ և այն ներառել առաջնային առողջապահական համակարգ:

Այս ծառայությունների ճիշտ համակարգումն ու որակյալ ծառայությունների մատուցումը հատկապես կարևոր են արտակարգ իրավիճակներում, երբ բարձրանում է բռնության  ռիսկը, վատ սնուցումն ու էպիդեմիան բարձրացնում են հիվանդությունների, այդ թվում վարակիչ հիվանդությունների, հղիության բարդությունների ռիսկը, իսկ մանկաբարձական անհետաձգելի օգնության բացակայությունը բարձրացնում է  մայրական մահացության ռիսկը․ ավելի քան  500 կին մահանում է ամեն օր արտակարգ իրավիճակներում հղիության և ծննդաբերության բարդությունների հետևանքով։


ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը, խոսելով դասընթացի մասին, նշեց․ «Մի բան է, երբ բուժաշխատողներն իրենց առօրյա աշխատանքում են այդ ծառայությունները մատուցում, մեկ այլ բան է, երբ արտակարգ իրավիճակ է, շտապօգնությունը հասանելի չի, բժիշկները կարող են իրենք վնասվածքներ ունենալ, հատկապես բնակավայրերում և դա է պատճառը, որ մարզաբնակ, հատկապես համայնքների մասնագետները պետք է ավելի պատրաստված լինեն»,– նշում է պարոն Բարսեղյանը և հավելում, որ դասընթացը ոչ միայն ԱԻ վիճակներում գործելու հմտություններն է փոխանցում, այլև սովորեցնում է, թե ինչպես ճիշտ կազմակերպել օգնությունը, որտեղից արագ աջակցություն ստանալ»:

2023 թվականին ԱՌՆԱՊ հիմնադրամը՝ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթի ներկայացման չորս դասընթաց, որին մասնակից են դարձել 115 բուժաշխատողներ: 

Մինչև տարեվերջ կիրականանա ևս չորսը՝ Վայոց ձորի, Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի բուժաշխատողների համար։

«Արտակարգ իրավիճակները ևս մեկ անգամ ապացուցում են նման գիտելիքի կարևորությունը հատկապես առաջնային բուժաշխատողների շրջանում։ Մենք շարունակելու ենք այս գիտելիքների փոխանցումը Հայաստանի բոլոր մարզերի բուժաշխատողների համար, քանի որ այն կյանքեր է փրկում»,- իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը։