Go Back Go Back
Go Back Go Back

Վերապատրաստում դասընթացավարների համար. տեսական գիտելիքներից մինչև գործնական հմտություններ

Վերապատրաստում դասընթացավարների համար. տեսական գիտելիքներից մինչև գործնական հմտություններ

News

Վերապատրաստում դասընթացավարների համար. տեսական գիտելիքներից մինչև գործնական հմտություններ

calendar_today 28 December 2023

Վերապատրաստում դասընթացավարների համար. տեսական գիտելիքներից մինչև գործնական հմտություններ
Վերապատրաստում դասընթացավարների համար. տեսական գիտելիքներից մինչև գործնական հմտություններ

Ս․թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի մեկը տեղի ունեցավ վերապատրաստում դասընթացավար մասնագետների համար, որի նպատակն էր ներկայացնել արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների մատուցման մարտահրավերները ու լավագույն փորձը։

Հինգօրյա վերապատրաստումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որի ընթացքում ոլորտի 17 մասնագետներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերի բժշկական հաստատություններից ստացան նվազագույն նախնական ծառայությունների փաթեթի (MISP) մատուցման մասին դասընթաց վարելու գիտելիքներ ու հմտություններ։ Դասընթացը վարում էին ՄԱԲՀ-ի աշխատակիցներ Ռոսիլավատի Անգրաինին և Զարիֆե Միֆտարինը։

«Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց  MISP դասընթացավարների համար նախատեսված դասընթաց, որի ընթացքում մասնակիցները ոչ միայն ստացան գիտելիքներ MISP ռազմավարության և գործառույթների վերաբերյալ, այլև բարելավեցին հմտությունները որպես դասընթացավարներ՝ հիմք ընդունելով դասավանդման լավագույն մոտեցումները։ Շնորհակալություն ՄԱԲՀ միջազգային գործընկերներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ կազմակերպել  այս դասընթացը։ Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները շատ կարևորում ենք սահմանամերձ մարզերից բուժաշխատողների ներգրավումը MISP դասընթացին, քանի որ արտակարգ իրավիճակներում դա հնարավորություն կտա պատշաճ կերպով տրամադրել անհրաժեշտ կյանք փրկող ծառայություններ մեր բնակչությանը։  Դասընթացի ավարտին գնահատման արդյունքների հիման վրա  մասնակիցները կհավաստագրվեն  որպես MISP դասընթացավարներ և հետագայում  պատրաստ կլինեն ծառայություններ մատուցել, կիսվել գիտելիքներով և վերապատրաստել այլ մասնագետների»,- նշեց ՄԱԲՀ-ի Սեռական և վերարտադրողական ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը։

Դասընթացը ներկայացնում էր ՆՆԾՓ–ի վեց հիմնական առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով առողջապահական ծառայությունների կազմակերմանը, սեռական բռնության կանխարգելմանը և կարիքահեն աջակցության տրամադրմանը, ՄԻԱՎ-ով և այլ վարակներով պայմանավորված հիվանդացության , ինչպես նաև  մայրական ու նորածնային  հիվանդացության,  մահացության և հաշմանդամության կանխարգելմանը,  սեռական և վերարտադրողական առողջության համար համապարփակ ծառայությունների ապահովմանը։

Էդիտա Ղարիբյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հղիների պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար․

«Նման դասընթաց, որը հիմնված լինի կոնկրետ մեթոդաբանության վրա, նախկինում չենք ունեցել։ Այս հմտությունները, գիտելիքը, որ ստացանք այս օրերի ընթացքում ոչ միայն կիրառելու ենք MISP դասընթացի ժամանակ, այլև այլ դասընթացների ժամանակ, որպես թրեյներ մեր աշխատանքներում»։

Աննա Աղաջանյան, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգ․

«Ցավոք, արտակարգ իրավիճակներից հեռու չենք և պետք է բոլորը պատրաստ լինեն իրենց տեղում, որ կարողանանք պատվով դուրս գալ նման ճգնաժամային իրավիճակներից։ Հատկապես կարևոր էր, որ այս գիտելիքը փոխանցվեց սահմանամերձ, մարզերի մեր գործընկերներին, որպեսզի բոլոր մարզերում ունենանք մեր դեսպանները, որոնք տեղում կկարողանան կազմակերպել աշխատանքը։ Շատ կարևորում եմ այս դասընթացի դերը․ բոլորս դասավանդում ենք, նաև համալսարաններում, շատ նորություններ սովորեցինք և մեր ուսանողներին այսուհետ կդասավանդենք նոր մեթոդաբանությամբ»։