Go Back Go Back
Go Back Go Back

Նոր օրացույցային օր. նշում ենք տղամարդկանց միջազգային օրը

Նոր օրացույցային օր. նշում ենք տղամարդկանց միջազգային օրը

News

Նոր օրացույցային օր. նշում ենք տղամարդկանց միջազգային օրը

calendar_today 22 November 2022

Տղամարդկանց միջազգային օր
Նոր օրացույցային օր. նշում ենք տղամարդկանց միջազգային օրը

Նոյեմբերի 19-ին, տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի Մետրոպոլիտենի հինգ կայարաններում այցելուներին է դիմավորել պաստառների շարքը՝ ազդարարելով Տղամարդկանց միջազգային օրը։

Մետրոպոլիտենի այցելուների արձագանքները շատ դրական էին.

-Նկատեցի ցուցանակները, հետաքրքիր էր, թե ինչ էր փակցված ու հաճելիորեն զարմացա...։ Միշտ նշվում է կանանց միջազգային օրը ու իհարկե կողմ եմ, որ նաև տղամարդկանց օրը լինի։

- Կարծում եմ շատ լավ լինի, որ սովորություն դառնա նաև տոնելու այս օրը։ Ես մեծ ջերմությամբ և  ուրախությամբ եմ նշելու տանը, սեղանի շուրջ, ընտանիքի հետ....առանց այն էլ տոները քիչ մեր կյանքում, լավ է, որ նման օրեր են ստեղծվում։

-Թող նշվի այս օրը, ես ամուսնունս ու տղայիս համար նվերներ կգնեմ այսօր...

-Կարծում եմ կարելի է նշել, գոնե մի օր, ինչպես կանանց մոտ է....

 

Տղամարդկանց միջազգային օրը՝ Գյումրիում

Տղամարդկանց միջազգային օրը նշեց նաև Գյումրիում՝ շատ խորհրդանշական միջոցառումով, որի ժամանակ ամփոփվեց «Հայրս» խորագրով շարադրությունների մրցույթն ու պարգևատրվեցին լավագույն աշխատանքների հեղինակներին:

Շուրջ հիսուն հայ երիտասարդ աղջիկներ և տղաներ, ընտանիքում հոր դերն ընդգծող իրենց շարադրություններով, մասնակցել էին մրցույթին, որը կազմակերպել էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացվում է ՄԱԲՀ-ի և «ՄԱԿ Կանայք»-ի  կողմից։  

 

Փոքրիկ հարցախույզ էին իրականացրել նաև Հետք մեդիա գործարանի ուսանողները փորձելու հասկանալ՝ տեղյակ են արդյոք միջազգային օրվա մասին մեր համաքաղացիները և ինչ կարծիք ունեն առհասարակ օրվա մասին։

Հեղինակ՝ Պարույր Մուշեղյան

Մեր հայրենակիցները՝ Հայաստանում նոյեմբերի 19-ը՝ Տղամարդկանց միջազգային օրը նշելու մասին