Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի վարման պիլոտային ծրագրի մեկնարկ

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի վարման պիլոտային ծրագրի մեկնարկ

News

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի վարման պիլոտային ծրագրի մեկնարկ

calendar_today 24 Մայիս 2023

փորձագետը ներկայցնում է մոդուլի մանրամասները
Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի վարման պիլոտային ծրագրի մեկնարկ


ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության մեր գործընկերների հետ մեկնարկեցինք Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի վարման պիլոտային ծրագիրը։

Նախաձեռնության նպատակն էր համակարգային լուծումներ գտնել ու գործիքակազմ առաջարկել, ինչը երկարաժամկետ ու հիմնարար լուծումներ կբերի՝ ոլորտի բարեփոխմանը։

Հանդիպմանը ներկա էր նաև Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ով կարևորեց, որպեսզի  պիլոտային ծրագիրը հիմք հանդիսանա Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի վարման ուսումնական մոդուլի համար, որի հիման վրա կվերապատրաստվեն Պրոբացիայի ծառայության աշխատակիցները։

Նախաձեռնությունն իրականցվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին եւ իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Related Content

No content available.