ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և «GEPHA» JSC-ի ֆրանչայզեր բրիտանական «Body Shop»-ի միջև ս.թ. հուլիսի 14-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղելու ջանքերը հանուն գենդերային հավասարության ու կանանց տնտեսական հզորացմանը Հայաստանում:
Երկու կողմերը կմիավորեն իրենց ռեսուրսները խթանելու երիտասարդների առաջնորդությունը Հայաստանում։ Համագործակցությունը կաջակցի ս.թ. մայիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով բանագնացի գրասենյակի և «The Body Shop»-ի միջև հաստատված գործընկերությանը, որի նպատակն է «Be Seen Be Heard» համաշխարհային քարոզարշավի միջոցով հաղթահարել այն խոչընդոտները, որոնք արգելք են հանդիսանում երիտասարդների մասնակցությանը որոշումների կայացման մակարդակում։
Հայաստանում «Body Shop»-ը կհամագործակցի ՄԱԲՀ-ի հետ՝ քարոզարշավի արդյունավետությունն ապահովելու համար, մասնավորապես կիրականացվեն հետևյալ նախաձեռնությունները.
- երիտասարդության մասնակցության խթանում Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում
- երիտասարդների առաջնորդական հմտությունների բարելավմանն ուղղված քայլեր
- տարբեր միջոցառումների, մրցույթների միջոցով երիտասարդների կողմից ղեկավարվող նախաձեռնությունների խթանում
- աջակցություն երիտասարդական նախաձեռնություններին, որոնք ուղղված են համայնքային զարգացմանը
ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը կհամագործակցի «The Body Shop»-ի հետ՝
• խթանելու գենդերային հավասարությունը և կանանց իրավունքները Հայաստանում
• գյուղական վայրերում և/կամ փոքր համայնքներում ստեղծելու կանանց համար տնտեսական հնարավորություններ
• աջակցելու կանանց կողմից ստեղծված տեղական նախաձեռնություններին, ներառյալ՝ բիզնես, քաղաքացիական և այլն
•խթանելու սեռական ու վերարտադրողական առողջությունը և իրավունքները
• իրազեկման բարձրացմանն արշավների իրականացում` ուղղված կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարին, գենդերային բռնության կանխարգելմանը