Տեղեցնում ենք, որ առաջարկ ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 22 մայիսի, 2024։ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում գործող ՄԱԿ–ի մասնագիտացված գործակալությունների անունից սույնով «Հյուրանոցային, դասընթացային և կոնֆերանս» ծառայությունների մատուցման առաջարկների հարցում է իրականացնում այն մատակարարներից, ովքեր շահագրգռված են համագործակցելու Հայաստանում ՄԱԿ-ի կողմից պարբերաբար պահանջվող տարբեր հյուրանոցային ծառայություններ /կացարաններ, կոնֆերանս դահլիճներ և այլ հարմարություններ/ ապահովելու համար։ Առաջարկները պետք է պատրաստվեն Գնային հարցման փաստաթղթի հիման վրա և ուղարկվեն procurement.armenia@unfpa.org էլեկտրոնային հասցեին` մինչև Մայիսի 13, 2024, 17։00–ին։
22 Մայիս 2024
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ցանկանում է ձեռք բերել հիգիենիկ ապրանքների հավաքածու: Եթե Ձեզ հետաքրքրում է սույն առաջարկը, ապա կարող եք լրացնել RFQ 003 փաստաթղթում ներառված գնային առաջարկի ձևը, ստորագրել, կնքել և ուղարկել PDF ձևաչափով procurement.armenia@unfpa.org էլ. հասցեին մինչև 2023 թ. նոյեմբերի 1-ը, ժամը` 18:00: Գնային առաջարկը խնդրում ենք լրացնել անգլերենով։
01 November 2023
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտարարում է հայտերի ներկայացման հրավեր՝ առաջին անհրաժեշտության և հիգիենայի պարագաների փաթեթների գնման համար։ Եթե հետաքրքրված եք այս հրավերին ի պատասխան հայտ ներկայացնելու, խնդրում ենք հայտը պատրաստեք ըստ հայտերի ներկայացման հրավերում սահմանված ընթացակարգերի ու պահանջերի և ներկայացրեք այն մինչև հայտերի ներկայացման հրավերի ներածական նամակում նշված վերջնաժամկետը։
13 June 2023
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտարարում է գնահարցում՝ առաջարկների ներկայացման հրավեր՝ «Նպաստավոր միջավայրի և օժանդակող էկոհամակարգի ստեղծում և Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանում»։
21 October 2022