«Մանկաբարձներն աշխարհում» զեկույցի հրապարակում

21 Հունիս 2011

worldwide

 

2011 թ.-ի հունիսի 20-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ավելի քան 20 գործընկերների հետ միասին, հրապարակելու է «Մանկաբարձներն աշխարհում» զեկույցը:

Զարգացող երկրներում յուրաքանչյուր երեք կնոջից ավելի քան մեկը ծննդաբերում է միայնակ ... կամ միայն հարազատներն են ներկա լինում նրանց երբևէ ունենալիք այդ ամենավտանգավոր փորձառություններից մեկին: Որոշ ամենաաղքատ երկրներում, բոլոր ծնունդների ընդամենը 13 տոկոսին է մանկաբարձ  կամ մանկաբարձի հմտություններ ունեցող բուժաշխատող մասնակցում: Ամեն օր, համապատասխան բժշկական խնամքի բացակայության պատճառով, աշխարհում մահանում է 1000 կին և 5500 նորածին՝ կյանքի առաջին շաբաթվա ընթացքում: Ներկայում, ողջ աշխարհում շուրջ 350000 արհեստավարժ մանկաբարձների պակասը բերում է նրան, որ կանայք և նրանց նորածինները մահանում են այնպիսի բարդություններից, որոնք կարող էին հեշտությամբ կանխվել պատշաճ հմտությունների տիրապետող բուժաշխատողների, պատշաճ սարքավորումների և պատշաճ օժանդակության պարագայում: