
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը 2011 թ. հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանում կանցկացնի «7 միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններ» տարածաշրջանային փորձագիտական համաժողովը, որին կմասնակցեն ժողովրդագրության ոլորտում համաշխարհային այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Մոսկվայի Ազգաբնակչության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի գիտական զեկավար Վալերի Ելիզարովը, ավելի քան 150 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ Սերգեյ Շերբովը՝ Վիեննայի ժողովրդագրության ինստիտուտից, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի գործող անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժողտնտեսության կանխատեսման ինստիտուտին կից Ժողովրդագրության և մարդու էկոլոգիայի կենտրոնի ղեկավար Անատոլի Վիշնևսկին և այլոք:
Բացի տարածաշրջանային նշանակությունից, Հայաստանի առջև ծառացած ներկա ժողովրդագրական խնդիրների համատեքստում, այս համաժողովը կարող է եզակի հնարավորություն ընձեռել նման կարգի փորձագետների միջոցով Հայաստանի...