You are here

 

Այս ուրբաթ, հուլիսի 27-ին ժամը 14:00-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում (Պ. Ադամյան 14) երիտասարդների համար տեղի կունենա հանրային քննարկում/բանավեճ «Երիտասարդների միգրացիան լա՞վ է, թե վատ. երիտասարդների վերաբերյալ վերջերս թողարկված զեկույցի արդյունքները» թեմայով: Քննարկումը նախաձեռնել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՀՏՎ): Հանդիպումը կվարի ՄԱԿ-ի բնակչության հիմանադրամի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը:

ՄԱԿ ՀՏՎ քննարկման մասնակից երիտասարդական խումբը հնարավորություն կունենա ավելին իմանալ և բանավիճել Հայաստանում երիտասարդների միգրացիոն միտումների մասին: Մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու երիտասարդության շրջանում անցկացված վերջին հարցումների արդյունքներին: 

Երիտասարդներին/ուսանողներին, ովքեր ցանկանում են մասնակցել, խնդրում ենք զանգահարել ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն /հեռ.560212/ ու գրանցել Ձեր ու ձեր ընկերների անունները, կամ գրել այդ մասին էլ փոստով uno.yerevan@unic.org հասցեին: