ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվան նվիրված մոմավառություն
Միջոցառման օրը. 15-ը մայիսի 18:00
Միջոցառման վայրը. Սիրահարների Այգի
Ամեն տարի մայիսի 15-ին աշխարհի ավելի քան 120 երկրներում կազմակերպվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառություն:
Հայաստանը նույնպես բացառություն չէ, և արդեն երկրորդ տարին է, ինչ մենք նույնպես մոմավառությամբ հարգում ենք այս հիվանդությունից մահացածների հիշատակը Սիրահարների այգում:
Այդ օրը` ժամը 18:00-ից Սիրահարների այգում կլինի ֆոտո-ցուցահանդես, կլինեն ինֆորմացիոն կետեր, որտեղից կարող եք ստանալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ձեզ հուզող հարցերի պատասխանները: Այնուհետև` մութն ընկնելուն պես յուրաքանչյուրս կվառենք ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմեր: