Կորոնավիրուսի (#COVID19) կանխարգելման միջոցառումների շրջանակում, արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների տեղեկությունների հասանելիությունն ապահովելու նպատակով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, քրդերեն, եզդիերեն, ասորերեն, պարսկերեն, և հնդկերեն լեզուներով, ինչպես նաև բրայլյան գրով թարգմանելու համար։ https://bit.ly/2Jvbits
Թարգմանությունն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում։