Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Աղջիկ երեխայի միջազգային օրը՝ Ֆրանկոֆոնիայի գյուղում

Աղջիկ երեխայի միջազգային օրը՝ Ֆրանկոֆոնիայի գյուղում

News

Աղջիկ երեխայի միջազգային օրը՝ Ֆրանկոֆոնիայի գյուղում

calendar_today 11 October 2018

Այս տարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Աղջիկ երեխայի միջազգային օրը նշեց Ազատության հրապարակում բացված Ֆարնկոֆոնիայի գյուղում, ՄԱԿ-ի վրանի դիմաց, քանի որ Հայաստանն այդ միևնույն ժամանակահատվածում հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

Աղջիկ երեխայի միջազգային օրը նշվեց զվարճալի, ուսուցողական խաղ-վիկտորինայով, որի ընթացքում մասնակիցները պետք է պատասխանեին աղջիկ և տղա երեխաների, կանանց ու տաղամարդկանց և նրանց հավասարության մասին հետաքրքիր հարցերի, բայց նախևառաջ գնդակի դիպուկ նետումով վաստակելով այդ հարցերին պատասխանելու իրավունքը: Հաղթողներին սպասում էին սիրուն հուշանվերների փաթեթներ, բայց սխալ պատասխանողներն էլ ձեռնունայն չէին մնում:

Խաղն անցկացրեց ՄԱԿ-ի Բնակչության երկարամյա բարեկամ և գործընկեր «Փոփոխությունների թատրոնը»:

Այս անգամ միջոցառմանը մասնակցեց նաև «Վորլդ Վիժն Հայաստանը»: