Այս տարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Աղջիկ երեխայի միջազգային օրը նշեց Ազատության հրապարակում բացված Ֆարնկոֆոնիայի գյուղում, ՄԱԿ-ի վրանի դիմաց, քանի որ Հայաստանն այդ միևնույն ժամանակահատվածում հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:
Աղջիկ երեխայի միջազգային օրը նշվեց զվարճալի, ուսուցողական խաղ-վիկտորինայով, որի ընթացքում մասնակիցները պետք է պատասխանեին աղջիկ և տղա երեխաների, կանանց ու տաղամարդկանց և նրանց հավասարության մասին հետաքրքիր հարցերի, բայց նախևառաջ գնդակի դիպուկ նետումով վաստակելով այդ հարցերին պատասխանելու իրավունքը: Հաղթողներին սպասում էին սիրուն հուշանվերների փաթեթներ, բայց սխալ պատասխանողներն էլ ձեռնունայն չէին մնում:
Խաղն անցկացրեց ՄԱԿ-ի Բնակչության երկարամյա բարեկամ և գործընկեր «Փոփոխությունների թատրոնը»:
Այս անգամ միջոցառմանը մասնակցեց նաև «Վորլդ Վիժն Հայաստանը»: