Go Back Go Back
Go Back Go Back

Աղջիկ երեխայի միջազգային օրը նշվեց Նէի ծնունդը

Աղջիկ երեխայի միջազգային օրը նշվեց Նէի ծնունդը

News

Աղջիկ երեխայի միջազգային օրը նշվեց Նէի ծնունդը

calendar_today 11 October 2013

Աշխարհում արդեն երկրորդ անգամ հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխայի միջազգային օրը: Այդ օրը փորձում են անդրադառնալ աղջիկ երեխաներին հատուկ հիմնախնդիրներին, որոնք մոլորակի տարբեր վայրերում տարբեր են՝ մի տեղ դա վաղաժամ ամուսնությունն ու ծննդաբերությունն է, մյուս տեղում՝ կրթությունից զրկելը, երրորդում՝ սեռական օրգանների ծիսական խեղումը:
 
Հայաստանում աղջիկ երեխաների առջև յուրահատկորեն ծառացած, թերևս, մեծագույն խնդիրը հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներն են, որի պատճառով մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1400 աղջիկ:
 
Միանալով այս բոլոր խնդիրների լուծման գործին և համաշխարհային այս օրվան իր ներդրումը բերելով` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը մեծ ուրախությամբ ձեզ է ներկայացնում Աղջիկ երեխայի միջազգային օրվա մեր խորհրդանիշին՝ Նէին – ԱՅՍՕՐ ՆԷԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Նէին ուղարկում է միջազգային ճամփորդության՝ հուսալով, որ Նէն՝ որպես Աղջիկ երեխայի միջազգային օրվա խորհրդանիշ, միջազգային ջերմ ընդունելության և ճանաչման կարժանանա:

Remote video URL

 

Նէն ստեղծվել է ՄԱԲՀ-ի մի խումբ կամավոր-հրաշագործների կողմից, որոնց մի մասին կարող եք տեսնել ստորև խմբային լուսանկարում (ձախից աջ)՝ Քրիստինե Սարգսյան, Զառա Բարսեղյան, Լևոն Բաղդասարյան, Գրիշա Գրիգորյան։