You are here

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայացավ «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողով` կազմակերպված  Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` աջակցությամբ «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի: Գիտաժողովին մասնակցում էին եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովի նպատակն էր բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում: 

 
Ժողովը բացվեց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Սրբազան Հայրն անդրադարձավ գիտաժողովի անհրաժեշտությանը` վերարտադրողական առողջության ու իրավունքի ոլորտում հիմնական շեշտը դնելով ընտանիքի գաղափարի վրա` պարզաբանել ներկա ժամանակների մարատահրավերների ու խնդիրների հանդեպ Հայ Եկեղեցու ներմտածողությունն ու կեցվածքը` հիմնված բացառապես Ս. Գրքի, ծիսական ավանդության, կանոնական դրույթների և հովվական խնամքի բազմամյա փորձառության վրա: 

Այնուհետև ժողովականներին Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը.

Իր խոսքում նա նշեց, որ Հայ Եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը, սրբությունը և անքննարկելի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում` դիտելով որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն և անփոխարինելի հաստատություն հանրային առողջ գիտակցության ձևավորման ու զարգացման համար:  

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգիչ համարեց նաև ամուսնալուծությունների, հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը, ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները:

- Այսօր անհրաժեշտ է դարձել բոլոր մակարդակներում և հարթակներում, նմանատիպ համաժողովներով, եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, հանրային կյանքի իրազեկման հնարավոր եղանակներով, պետական-օրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը, բարձրացնել հանրային գիտակցությունը, - ասաց նա: 

Համաժողովի գումարումը Մայր Աթոռում ողջունեցին նաև ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, «Վորլդ վիժըն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ով համաժողովին ներկայացրեց հղիության սեռով պայմանավորված ընդհատումների վերաբերյալ հատուկ բանախոսություն:

Հարկ է նշել, որ  ՄԱԿ- Բնակչության հիմնադրամի երեք տարի տևած աշխատանքից հետո այսօր արդեն հղիության սեռով պայմանավորված ընդհատումների խնդիրը բարձրաձայնվում է Հայաստանի թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր իշխանության կողմից

 

 

Media coverage

Aravot Daily

Civilnet TV

Blognews

Public TV

Iravunk

Tert.am

Armenpress

Mediamax

Armenianchurch.org

Zaruhi.com

Gazeta.am

Religions.am

1Lur.am

Armtimes.com

Hayeli.am

Hartak.am