Go Back Go Back
Go Back Go Back

Աշխատանքային քննարկում ԱԺ-ում հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ

Աշխատանքային քննարկում ԱԺ-ում հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ

News

Աշխատանքային քննարկում ԱԺ-ում հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ

calendar_today 26 January 2018

2018 թ․ հունվարի 26-ին, ՀՀ ԱԺ ազգաբնակչության աճի և վերարտադրողական առողջության խորհրդակցական աշխատանքային  խմբի հրավերով, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մասնակցեց «Հղիության արհեստական ընդհատումներն ու սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում» թեմայով աշխատանքային քննարկման: Քննարկմանը ներկա էին ԱԺ-ի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: Քննարկումը նախագահում էր ԱԺ պատգամավոր և աշխատանքային խմբի ղեկավար Մարգարիտ Եսայանը, ով հանդիպման սկզբում ներկաներից դիմեց ողջույնի խոսքով: 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների ու սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վիճակագրությունն ու առկա խնդիրները: ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը մանրամասնեց խնդիրներին վերաբերող օրենսդրական կարգավորումները: Բանախոսներն, այնուհետև, պատասխանեցին պատգամավորների հարցերին: