2016 թ․ ապրիլի 13-ին Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Ասուլիսի բանախոսներն էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:
Բանախոսներն անդրադարձան այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ցածր ծնելիությունը, բարձր արտագաղթը, աճող ծերացումը, երեխայի սեռով պայմանավորված ընտրությունը, ինչպես նաև ներկայացրեցրին այդ ուղղություններով կատարված և նախատեսվող աշխատանքները:
Ասուլիսը «Հայաստանի տնտեսական մարտահրավերները» շարքի հերթական ասուլիսն էր: