2019 թ. հոկտեմբերի 1-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, իր գործընկերների՝ «Girls in Tech Armenia»-ի և «Արևիկ» սոցիալական և կրթական կենտրոնի հետ միասին, հյուրընկալեցին Տավուշի մարզից տասնչորս դեռահասների, որոնք ավարտել էին նոր տեխնոլոգիաների և գործածար հմտությունների ձեռքբերման մենթորական ծրագիրը՝ ծրագիրն ամփոփելու համար։
Դեռահասները ներկայացրին եզրափակիչ փուլ անցած երեք նախագծերը.
Պլաստիկ աղբի վերամշակման «ECOline» նախաձեռնությունը,
«Գնա Իջևան» ("Go to Ijevan") տուրիստական նախագիծը,
և «Tea Time» հակասրճարանը։
Հանդիպման ավարտին մասնակիցները ստացան ավարտական վկայականներ։
Ծրագիրն իրականացվել էր 2019 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Հիմնական նպատակը մասնակից դեռահասներին պարզ գործիքների միջոցով նոր տեխնոլոգիաների և գործարարության ոլորտում մի շարք տարրական գիտելիքներ տալն էր։ Ծրագրի ընթացքում փորձ արվեց դեռահասների մոտ ձևավորել որոշակի հմտություններ՝ ներառյալ գաղափարի հղացումը, բյուջեի գնահատումը, տեխնիկական լուծումները, միջոցների հավաքագրումը, բանակցելն ու գաղափարը ներկայացնելը։ Ծրագիրը շեշտադրում էր համայնքի կարիքները, այնպես, որ մասնակիցները կարողանան լուծումներ գտնել և ներդրում ոնենալ սեփական համայնքի բարօրությանը։