Կորոնավիրուսի (COVID19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը շարունակում է աջակցություն ցուցաբերել իր գլխավոր գործընկերներից մեկին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և, նրանց միջոցով, համավարակի և արտակարգ դրության հետևանքով բնակչության խոցելի խմբերին։
Այս անգամ աջակցությունը ներառում էր 20,000 դիմակ, որոնք ուղղվելու են ծերատների և մանկատների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև նրանց խնամողներին։
Ոչ ոք չպետք է անտեսվի։ Աշխատանքը շարունակվում է։ Միասին մենք հաղթելու ենք։