Go Back Go Back
Go Back Go Back

Արձագանք COVID-19 համավարակին. պաշտպանիչ միջոցների նոր խմբաքանակ Առողջապահության նախարարությանը

Արձագանք COVID-19 համավարակին. պաշտպանիչ միջոցների նոր խմբաքանակ Առողջապահության նախարարությանը

News

Արձագանք COVID-19 համավարակին. պաշտպանիչ միջոցների նոր խմբաքանակ Առողջապահության նախարարությանը

calendar_today 09 July 2020

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը COVID-19 համավարակի դեմ պայքարում շարունակում է լինել ՀՀ կառավարության եւ Հայաստանի ժողովրդի կողքին։ Այս անգամ անհատական պաշտպանիչ միջոցների նոր խմբաքանակ է տրամադրվել ՀՀ առողջապահության նախարարությանը։

ՄԱԲՀ Վերարտադրողական առողջության բարելավման ծրագրի շրջանակներում ձեռք բերված 35,000 դիմակներն ու 50,000 զույգ ձեռնոցը նախարարության միջոցով կբաշխվեն կանանց առողջությամբ եւ խնամքով զբաղվող հաստատություններին, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման կենտրոններին եւ ծննդատներին։ 

COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում մարտ ամսից սկսած ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը շարունակական աջակցություն է տրամադրել վարակի պայմաններում Հայաստանի բնակչության պաշտպանվածության մեծացման օժանդակելու նպատակով։ ՀՀ առողջապահության նախարարությանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված անհատական պաշտպանիչ միջոցները բաշխվել են սոցիալապես խոցելի խմբերին եւ առողջապահական հաստատություններին։ Պաշտպանիչ միջոցներ են ձեռք բերվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի համար։

Ոչ ոք չպետք է անտեսվի։ Միասին մենք հաղթելու ենք։