Go Back Go Back
Go Back Go Back

Գրեթե քսան երիտասարդ վերապատրաստվեց առաջնորդության, շահերի պաշտպանության և ծրագրերի մշակման ոլորտում

Գրեթե քսան երիտասարդ վերապատրաստվեց առաջնորդության, շահերի պաշտպանության և ծրագրերի մշակման ոլորտում

News

Գրեթե քսան երիտասարդ վերապատրաստվեց առաջնորդության, շահերի պաշտպանության և ծրագրերի մշակման ոլորտում

calendar_today 07 Մայիս 2017

Երիտասարդները մասնակցեցին ՄԱԲՀ և ՀԵՀ ցանցի կազմակերպած դասընթացին․․․ որը, ինչպես երևում է, ձանձրալի չէր
Երիտասարդները մասնակցեցին ՄԱԲՀ և ՀԵՀ ցանցի կազմակերպած դասընթացին․․․ որը, ինչպես երևում է, ձանձրալի չէր
2017 թ․-ի մայիսի 6-7-ը ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը և Հայաստանի երիտասարդ հավասարակիցների ցանցը (Y-Peer Network) կազմակերպել էին երկօրյա դասընթաց` «Առաջնորդություն, շահերի պաշտպանություն և ծրագրերի մշակում» թեմայով: Դասընթացին մասնակցում էին ավագ դպրոցների, քոլեջների և Հայաստանի առաջատար համալսարանների շուրջ քսան երիտասարդներ: Նրանք մինչ այդ՝ ս․թ․ ապրիլին, մասնակցել էին իրազեկման բարձրացման երկու հանդիպումների, որոնք նվիրված էին Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ-ներ):
 
Դասընթացի նպատակն էր երիտասարդներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով, որ կարողանան մշակել և առաջ մղել սեփական ծրագրային գաղափարները՝ ուղղված Հայաստանում ԿԶՆ-ներին հասնելու գործին երիտասարդության մասնակցությանը: Դասընթացն անցկացրին Հայաստանում երիտասարդ հավասարակիցների ցանցի ներկայացուցիչներ Իլոնա Դեմիրճյանը և Սարգիս Ղազարյանը՝ օգտագործելով «հավասարակցից-հավասարակցին» մեթոդաբանությունը: Որպես շահերի պաշտպանություն հաջողության պատմության օրինակ, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը մասնակիցներին ներկայացրեց հղիության սեռով պայմանավորված ընդհատումների դեմ պայքարի քարոզարշավի պատմությունը: 
As a result of the training the young people came up with four project ideas cultural education in near-border villages, discrimination among schoolchildren, sexual and reproductive health and rights of young people, and career orientation in high schools in the regions of Armenia. Toghether with the project proposals, the participants also produced and presented short creative videos to promote their project ideas.
Դասընթացի արդյունքում երիտասարդները մշակեցին չորս ծրագրերի գաղափարներ սահմանամերձ գյուղերում մշակութային կրթության, դպրոցականների շրջանում խտրականության հաղթահարման, երիտասարդների սեռական և վերարտադրողական առողջությանը և իրավունքների, Հայաստանի մարզերում ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ: Նախագծային առաջարկների հետ միասին, մասնակիցները նաև պատրաստեցին և ներկայացրին իրենց ծրագրային գաղափարները սատարող փոքրիկ տեսանյութեր: